Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԽՔ-ին կանչել են Դավոս՝ հակառուսական նոր քայլերը քննարկելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շվեյցարական Դավոսում բացվել է համաշխարհային տնտեսական հերթական ֆորումը, արդեն մի քանի տարի շարունակ, որին չեն հրավիրում Ռուսաստանի ներկայացուցիչներին, թեև Ռուսաստանը նախկինում բավական մեծ և ներկայացուցչական պատվիրակություններով է մասնակցել։

Համաշխարհային տնտեսական ֆորումին այս տարի Հայաստանից մասնակցում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ինչը թերևս պատահական չէ։ Արևմտյան կառույցները հենց Արմեն Գրիգորյանին են համարում Հայաստանի հետ հարաբերություններում հիմնական համակարգող, և արևմտյան նարատիվները Հայաստանում տարածելու հարցում նրանց հիմնական ներկայացուցիչը հենց Գրիգորյանն է, այլ ոչ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որի նկատմամբ որոշակի կասկածամտություն ունեն, որքան էլ Միրզոյանը փորձում է հաճոյանալ ԵՄ-ին և ԱՄՆ-ին։

Գրիգորյանը Դավոսում հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի, եվրոպական խորհրդի նախագահի, եվրահանձնաժողովի նախագահի ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների հետ։ Առանձին հանդիպում էլ կայացել է Գերմանիայի կանցլերի, արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականների հետ։ Քննարկել են ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգի հարցերը, ինչպես նաև Արևմուտքի կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնության օրակարգը, որն, ըստ անվտանգության խորհրդի, ուղղված է աջակցելու Հայաստանի անկախությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը։

Գրիգորյանը, նշենք, արդեն տարիներ շարունակ համարվում է կարկառուն սորոսական, որի նկատմամբ Ռուսաստանում ընդգծված թշնամական վերաբերմունք կա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր վերջին ճեպազրույցում հենց Գրիգորյանի հայտարարություններին էր անդրադարձել և չափազանց կոշտ քննադատություն հնչեցրել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգորյանը Դավոսում քննարկում է առաջին հերթին Արևմուտքի կողմից Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցերը։ Մասնավորապես, վերջերս ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը նշել էր, որ Գերմանիան Հայաստանին ֆինանսական օգնություն է առաջարկում, փոխարենը Հայաստանից ռուս խաղաղապահներին հեռացնելու։

Արևմուտքը, ըստ մեր աղբյուրների, չափազանց շահագրգռված է Հայաստանից Ռուսաստանին հեռացնելու և իր ազդեցության գոտում պահելու համար և հենց այդ հարցերն էլ եղել են Գրիգորյանի քննարկման տիրույթում։

Արեն Նասիբյան

Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը
Ամենադիտված