Հյուսիսային Կորեան փորձարկել է հիպերձայնային մարտագլխիկով բալիստիկ հրթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 14-ին Հյուսիսային Կորեան հաջողությամբ փորձարկել է պինդ վառելիքիով գործող միջին հեռահարության բալիստիկ հրթիռ՝ հիպերձայնային կառավարվող մարտագլխիկով։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Իշխանությունները մանրամասնել են, փորձարկումը Հյուսիսային Կորեայի պաշտպանական գործակալության՝ հզոր սպառազինության համակարգերի մշակման կանոնավոր ծրագրի մի մասն էր:
Նրանք ընդգծել են, որ արձակումը «ոչ մի ազդեցություն չի ունեցել հարևան երկրների անվտանգության վրա» և «ոչ մի կապ չունի տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ»։