Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճանապարհը զիջե՛ք. Թուրքիան ստիպում է Հայաստանին բացել Զանգեզուրի միջանցքը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ տարեսկզբին Թուրքիան կրկին սկսեց խոսել Զանգեզուրի միջանցքի ստեղծման մասին։ Նախ տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն մանրամասն անդրադարձավ նախագծին։ Նրա խոսքով, երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե պատրաստ է, իսկ Նախիջևանի էքսկլավում զուգահեռաբար կառուցվում է մայրուղի և երկաթուղի, երթուղու թուրքական հատվածը նույնպես ակտիվորեն իրականացվում է։ «Ընդհանուր առմամբ, այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի։ Այսինքն կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է թուրք նախարարը։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ երթուղու մի մասը պետք է անցնի Հայաստանի տարածքով։ Պաշտոնյայի խոսքով, նախագիծը նախկինում բացասական էր գնահատվում Երևանում, սակայն վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է «դրական ազդանշաններ» ուղարկել։ Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ անցյալ տարի լայնորեն քննարկվել է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի տարածքով ճանապարհի ստեղծման հարցը, և Անկարան երկու երթուղիներն էլ ողջունում է։ Նախարարի ելույթից հետո թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունն առավել մանրամասն է անդրադարձել ճանապարհների կառուցմանը։ Ըստ հրապարակման Ադրբեջանում 45 %-ով պատրաստ է երկաթուղին, և նախատեսվում է այն ավարտել մինչև տարեվերջ, 80 %-ով էլ պատրաստ է մայրուղին, որի մեծ մասն ունենալու է վեց գոտի։
Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը iz.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ Երևանը վտանգ է զգում իր տարածքային ամբողջականության համար և ձգտում է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ «Հայաստանը հստակորեն կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների ապաշրջափակմանը, սակայն կտրականապես դեմ է ինչ որ հատուկ միջանցքի։ Առայժմ այդ հարցը փակուղի է մտել։ Միգուցե որոշ ժամանակ անց Բաքուն և Անկարան գիտակցեն իրականությունը և լսեն մեր առաջարկները»,- նշել է նա։
Ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովն էլ ասել է, որ խնդրի լուծման հեռանկար չի տեսնում։ «Ըստ երևույթին, ներկայիս փակուղային իրավիճակը կպահպանվի մինչև 2025 թվականը՝ եռակողմ հռչակագրի ժամկետի ավարտը։ Մինչ այդ ադրբեջանական և թուրքական հատվածներում կավարտվեն երթուղու վերջին հատվածները։ 2025 թվականից հետո Երևանի հետ երկխոսությունն այլ սկզբունքներով է ընթանալու»,- կարծիք է հայտնել նա  iz.ru-ի հետ զրույցում։
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն էլ կարծում է, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծման հետաքրքրությունն իսկապես նվազել է։ «Մենք տեսնում ենք, որ Իրանի տարածքում սկսվել է հաղորդակցությունների կառուցումը։ Կարծում եմ, որ Փաշինյանի թիմը բաց թողեց իր հնարավորությունը, Հայաստանը կարծես թե դուրս է մնացել խոշոր նախագծերից: Ադրբեջանը, Իրանի և Ռուսաստանի հետ միասին մասնակցում է Հյուսիս-հարավ միջանցքի ստեղծմանը և, ըստ երևույթին, կկարողանա լուծել Թուրքիա ցամաքային ճանապարհի հարցը: Այդ ամենը երկիրը կդարձնի կարևոր լոգիստիկ կենտրոն»,- ընդգծել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երեւանի ավագանին նոր անդամ ունի. նա գրնցվել է ԿԸՀ-ն հերթական նիստում Սկանդալային ձայնագրությունների հետքերովՎրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը «Ռադիոլուր»-ի պատասխանը Փլուզված առաստաղ, վնասված կահույք. ինչ իրավիճակ է ՌԴ-ում՝ երկրարժից հետո (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն
Ամենադիտված