ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունվար)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բիթլզի համաշխարհային օր, Իսրայել՝ Դրոշի օր կամ Դավթի աստղի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1894 - ծնվել է բանաստեղծ Մատթեոս Զարիֆյանը:
1910– ծնվել է առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնինը:
1921- Հայաստանի կոմկուսի Երևանի կազմակերպության առաջին կոնֆերանսում կուսակցության Երևանի քաղկոմի քարտուղար է ընտրվել Աղասի Խանջյանը:
1924- Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը վերանվանվել է Լենինի անունով (այժմ Հանրապետության հրապարակ):
1969- կայացել է Հայաստանի մշակույթի աշխատողների առաջին համագումարը:
1972 –վախճանվել է ամերիկահայ դերասան, դաշնակահար Ռոս Բաղդասարյանը:
1989– Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվել է բանտից, որտեղ նա հայտնվել էր իբր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:
2002-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նորաստեղծ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակվել Ազգային Ժողովի «Միասնություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Բադալյանը:
2006-ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) զգուշացրել է, որ թռչնագրիպը կարող է արդեն դուրս եկած լինել Թուրքիայի սահմաններից և հորդորել է Հայաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային խստացնել կանխարգելիչ միջոցառումները:
2007-վախճանվել է Իսրայելի քնեսետի պատգամավոր, Իսրայել-Հայաստան խորհրդարանական խմբի երկարամյա ղեկավար Յուրի Շտեռնը:
2008- ամփոփվել է «Հայկական երկաթուղի» ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթը, որը շահել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությունը:
2013– սպանվել է ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն, օրենքով գող Ասլան Ուսոյանը, որը հայտնի է «Դեդ Հասան» մականունով։
2020-Կառավարության դիմաց ցույցի հավաքված անասնապահները բողոքել են հունվարի 15-ից մորթը միայն սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշման դեմ։
2021- Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 27 – Գայոս Օկտավիանոսը Հռոմեական սենատի կողմից ստացել է «Օգոստոս» կոչումը դառնալով Հին Հռոմի առաջին կայսրը:
929 —Կորդովայի էմիր Աբդ-ար-Ռահման 3-րդը ստանալով խալիֆի կոչում Կորդովան հայտարարել է անկախ խալիֆություն:
1547– թագադրվել է ամենայն Ռոսիո առաջին ցար Իվան 4-րդ Ահեղը:
1581 - Անգլիայի պառլամենտը կաթոլիկությունը հայտարարվում է օրենքից դուրս:
1605 - Մադրիդում լույս է տեսել Միգել Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը:
1675 —ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ և պատմագիր Լուի դե Ռուբրուգա Սեն-Սիմոնը:
1728 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլո Պիչինին:
1780 –Ջորջ Ռոդնիի ղեկավարած անգլիական նավատորմը Սան-Վինսենթ հրվանդանի մոտ հաղթելով իսպանացիներին ազատագրել է Ջիբրալթարը:
1794– վախճանվել է անգլիացի պատմաբան Էդվարդ Գիբբոնը:
806 —վախճանվել է ֆրանսիացի քիմիկոս-տեխնոլոգ Նիկոլյա Լեբլանը, որը հայտնագործել է աղից կալցինացված սոդա ստանալու եղանակը:
1820 – ռուս ծովագնաց Ֆադեյ Բելինսհաուզենն առաջին անգամ հասել է Անտարկտիդա:
1901 - ծնվել է Կուբայի 9-րդ նախագահ Ֆուլխենսիո Բատիստան:
1909 —Էռնեստ Շեկելտոնի արշավախումբը հայտնագործել է երկրագնդի հարավային մագնիսական բևեռը:
1920 - Փարիզում առանց ԱՄՆ-ի ներկայության կայացել է Ազգերի լիգայի առաջին նիստը:
1936 — մահապատժի է ենթարկվել ամերիկացի սերիական մարդասպան, մանյակ և մարդակեր Ալբերտ Ֆիշը:
1943 – Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կրասնոդոնի № 5 հանքում մահապատժի են ենթարկվել Երիտասարդ գվարդիականները:
1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկացի գեներալ Դուայտ էյզենհաուերը նշանակվել է դաշնակիցների էքսպեդիցիոն կորպուսի գերագույն հրամանատար:
1945– վախճանվել է խորհրդային դիրիժոր և երգահան Լև Շթայնբերգը:
1957 —Լիվերպուլում բացվել է «The Cavern» ակումբը, որը հանրահռչակ է նրանով, որ այնտեղ սկսել են ելույթ ունենալ «The Beatles» խմբի անդամները:
1967 —վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, էլեկտրոստատիկ գեներատորի հայտնագործող Ռոբերտ Վան դե Գրաֆֆը:
1979 - Իրանի Խորասան մարզում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ:
1992– ծնվել է սլովենացի երգչուհի Մայա Կեուչը:
2002– ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել է պատժամիջոցներ կիրառել «Ալ-Քաիդա» և «Թալիբան» շարժումների նկատմամբ:
Կ. Խաչիկյան