Դերասան Արամ Կարապետյանը` իր մեքենայի գողության, այն վթարված գտնելու և այդ ամենի հեղինակի մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրդեն տեղեկացրել ենք, որ երեկ առավոտյան Երևանում` Էրեբունի փողոցում, գողացել են «Շանթ» հեռուստաընկերության դերասան Արամ Կարապետյանին Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենան։ Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է վթարված վիճակում։
Tert.am-ի հետզրույցում Արամն ասաց, որ մեքենայի դռները բաց են եղել։ «Ես մեքենան բաց էի թողել, մտել էի սուպերմարկետ` գնումներ անելու։ Ես չեմ փակում մեքենան»,– ասաց նա։
Դերասանի խոսքով` կասկած չունի, թե ով կարող էր նման բան անել. «Ես թշնամիներ չունեմ։ Պատկերացում չունեմ` ով կարող է լինել, ում պետք է վատություն անեի, որ նման բան աներ»։
Ոստիկանություն դիմելուց ժամեր անց Արամի մեքենան հայտնաբերվել է Արարատի մարզի Այնթափ գյուղում` վթարված վիճակում։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում