Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավի 9 տեսակ, որ առաջանում են մեկ տեղում՝ դրսևորվելով մարմնի այլ հատվածում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գիտական WebMD հրատարակությունը գրում է. «Պատահում է, որ ցավը առաջանում է մեկ տեղում, սակայն դրսևորվում է  մարմնի լրիվ այլ հատվածում»:


Այս հոդվածում,  դիագրամի տեսքով, կներկայացնենք  մարմնի տարբեր հատվածներ, որտեղ մարդկանց մոտ կարող են առաջանալ քրոնիկ  ու սուր ցավեր և նաև կբացատրենք, թե ինչի մասին են վկայում մարմնի այդ հատվածի ցավերը:


1. Սիրտ


Եթե մարդու մոտ առաջացել են սրտի հետ կապված խնդիրներ, ապա  մարդը կարող է  ցավ զգալ  կրծքավանդակի  ու սրտի շրջանում: Սակայն սրտի հետ կապված խնդիրների մասին կարող է  վկայել նաև  ձախ թևի կամ մեջքի վերին շրջանի ցավերը:
Միչիգանի համալսարանի մասնագետները կարծում են, որ սրտի ցավը ավելի շատ արտահայտվում է մարմնի վերին հատվածում: Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ սիրտը փոխանցում է նյարդային ազդանշանները ողնունղեղի նյարդերի միջոցով և եթե  մարդու մոտ հաճախակի ցավում է ձախ ձեռքը, ապա դա կարող է վկայել սպասվող ինֆարկտի մասին:


2. Թոքեր ու ստոծանի


Թոքերի ու ստոծանու հետ կապված խնդիրները կարող են առաջացնել ցավեր ուսի ու  պարանոցի վերին մասում: Եթե նրանք ցավում են, ապա հնարավոր է որ մարդու թոքերը չափից շատ աղտոտված են և ժամանակն է  թողել ծխելը: Խնդիրը կայանում է նրանում, որ այս հատվածում ցավի վերաբերյալ «տեղեկատվությունը» արտահայտվում է ստոծանային նյարդի միջոցով:
Թերապևտ Պոլ Ինգրեմը գրում է, որ թոքերի ու ստոծանու հիվանդությունները կարող են առաջացնել պարանոցի մկանների ու մարմնի այլ վերին մասերի հետ կապված խնդիրներ: Մարդկանց մեծ մասը, ըստ մասնագետի, տառապում են այդ  և ոչ արդյունավետ շնչառության այլ հետևանքներից, սակայն դա չեն նկատում: Եվ բացի այդ, շնչառական համակարգի  ցանկացած խնդրի հարկավոր  է լուրջ մոտեցում ցուցաբերել և ամինջապես դիմել բժշկի:


3. Լյարդ ու լեղապարկ


Լյարդի  կամ լեղապարկի հետ կապված խնդիրների մասին կարող են վկայել պարանոցի կամ ուսերի վերևի հատվածների ցավերը, այդ թվում նաև մարմնի աջ կողմի պտուկներից մի փոքր ներքև առկա ցավերը:


Բուժիչ մերսմա Ամերիկյան ասոցիացիայի մասնագետները նշում են, որ լեղապարկի հետ կապված խնդիրները կարող են առաջացնել ցավ թիակների տակ, պատահում է նաև որ ցավը առաջանում է պարանոցում ու ստոծանու շրջանում: Հենց այդ հատվածով է անցնում ստոծանային նյարդը: Այնպես որ, եթե այդ հատվածներում կանոնավոր կերպով առաջանում են ցավեր, ապա անմիջապես դիմեք բժշկի:


4. Ստամոքս ու ենթաստամոքսային գեղձ


Այս հատվածներում առջևի և հետևի մասի մարմնի ցավերը վկայում են  մարսողական համակարգի  խնդիրների մասին:Մասնագետները նշում են, որ սուր պանկրեատիտով տառապող հիվանդների 50%-ի մոտ ևս առկա են  սուր մեջքի ցավեր և որպես կանոն նրա վերին հատվածում: Այսինքն, եթե ձեզ մոտ առկա են նման ցավեր, ապա դիմեք բժշկի, քանի որ սովորական ցավազրկողները այդ հարցում չեն կարող օգնել:


5. Բարակ աղիք


Եթե առկա են բարակ աղիքի հետ կապված խնդիրներ, ապա կարող են առաջանալ ցավեր պորտի շրջանում: Մասնագետները նշում են, որ պորտի շրջանում միջին ծանրությամբ ցավերը կարող են վկայել մարդու մոտ առկա աղիների հետ կապված խնդիրներ կամ աղիքային խանգարման մասին, իսկ դա կարող է շատ վտանգավոր լինել: Այդ պատճառով հարկավոր է դիմել բժշկի և մատնանշել ցավի  դրսևորման հստակ հատվածը:


6. Հաստ աղիք


Կույր աղիքի բորբոքումն ու հաստ աղիքի հետ կապված խնդիրները արտահայտվում են որովայնի կոնկրետ  հատվածներում:


PatientPlus-ը գրում է  աջ զստային փոսիկում առկա ցավը հանդիսանում է կույր աղիքի բորբոքման առաջին ախտանշանը: ԱՀԿ-ն ավելացնում է, որ որովայնի ստորին հատվածի ցավը կարող է վկայել նաև հաստ աղիքի հետ կապված խնդիրների մասին:


Քանի որ այդ խնդիրները կրում են շատ վտանգավոր բնույթ և կարող են անգամ հանգեցնել մահվան, ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի, հատկապես, եթե նշված հատվածներում նկատվում են սուր ու քրոնիկ ցավեր:

 

7. Երիկամներ


Երիկամների հետ կապված խնդիրները կարող են արտահայտվել մարմնի  լայն մասերը ընդգրկող ցավերով: Հատկապես ուժեղ կարող են ցավել մեջքի, որովայնի ու կոնքերի   ստորին հատվածները: Կարող են առաջանալ ցավեր նաև ազդրերի դիմացի շրջաններում։ Կողոսկրերի տակ առկա ցավը ևս վկայում է երիկամների հետ կապված խնդիրների մասին:


Եթե առկա է նշված հատվածներում ուժեղ դիսկոնֆորտ, ապա դիմեք բժշկի, քանի որ երիկամների հետ կապված խնդիրները բավականին լուրջ են:


8. Միզապարկ


Միզապարկի հետ կապված խնդիրները հաճախակի արտահայտվում են կոնքի ստորին հատվածի ցավերով(և դիմացից և ետևից):


American Massage Therapy Association-ը գրում է, որ ցանկացած ինֆեկցիա այս օրգանում կարող է առաջացնել գոտկատեղի շրջանի  ցավեր:


Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնք կորղ են առաջանալ միզապարկի հիվանդության հետևանքով, ուստի եթե այդ հատվածի ցավերը ուղեկցվում են միզարձակման հետ կապված խնդիրներով` անմիջապես դիմեք բժշկի:

 

9. Ձվարաններ


Ձվարանի հետ կապված խնդիրները որովային 2 մասերում  էլ առաջացնում են  ցավեր:
Womens-Health-Advice-ը գրում է, որ ձվարանի կիստան կարող է առաջացնել սուր ծակող ցավեր որովային ստորին հատվածում: Այդ պատճառով որովայնի շրջանում ցանկացած սուր ցավերի առկայության դեպքում հարկավոր է դիմել բժշկի, հատկապես, եթե այդ ցավերը ուղեկցվում են արյունոտ արտադրությամբ:


Աղբյուրը՝    fithacker.ru

Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Ամենադիտված