Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-չկան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 – ծնվել է թատերագետ, գրականագետ Վահրամ Թերզիբաշյանը:

1906 –ծնվել է  երաժշտագետ Աշոտ Սաթյանը:

1935 - ծնվել է  վիրաբույժ-ուռուցքաբան Փարավոն Ադամյանը:

1954– ծնվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, մանկավարժ Թովմաս Պողոսյանը:

1990- հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ջոկատները գրավել են ադրբեջանական գյուղ-էսկլավ Քյարքին:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բուլղարիայի հետ:

1992– հիմնվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

2001- Ֆրանսիական սենատը  միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

2005-Հայ խաղապահների 46 հոգուց բաղկացած զորախումբը մեկնել է Քուվեյթ, որտեղ մի քանի օր դասընթացներ անցնելուց հետո տեղափոխվել է Իրաք: 

2008-Բուլղարիայի խորհրդարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած չորս նախագծերը, որոնցով առաջարկվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը:         

- Հանրային հեռուստատեսության եթերում կայացել է  Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը, հեռուստակամուրջի նախնական արդյունքներով, ներդրումային ծրագրերի փաթեթի և հանգանակությունների գումարային ծավալը կազմել է շուրջ 5.7 միլիոն դոլար։ Ստացվել են նաև Շուշիում ներդրումներ կատարելու գործնական առաջարկներ։

2014-Երևանում կայացել է  բազմամարդ հավաք-երթ ընդդեմ պարտադիր կուտակայինի:

2021-Արսեն Թորոսյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից և նշանակվել վարչապետի աշխատակազմի ղեկավար, առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

52 մ.թ.ա. — Ապպիևյան ճանապարհին հռոմեացի քաղաքական գործիչ Պուբլիոս Կլավդիոս Պլուտարքոսը սպանվել է Միլոնա Պապպիանի զինված ստրուկների հետ ընդհարման արդյունքում:

1535– իսպանացի կոնկիստադոր Ֆրանցիսկո Պիսարոն հիմնել է Պերուի ներկայիս մայրաքաղաք Լիման:

1654 —կայացել է  Պերեյասլավյան ռադան, որի ժամանակ որոշում է ընդունվել Զապորոժյեի զորքերի տարածքները միավորել Ռուսական թագավորության հետ:

1677 —վախճանվել է հոլլանդացի գործիչ, Քեյփթաունի հիմնադիր Յան վան Ռիբբեկը:

1689 — ծնվել է ֆրանսիացի գրող և փիլիսոփա Շարլ Լուի դե Մոնտեսքյուն:

1778– անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնաբերել է  Հավայան կղզիները և անվանել այն Սանդվիչի կղզիներ:

1871 —Փարիզի մոտ գտնվող Վերսալյան պալատում ֆրանսիացիների կողմից պարտությամբ ավարտված ֆրանս-պրուսական պատերազմի արդյունքում հայտարարվել է Գերմանական կայսրության ստեղծումը:

1884 –վախճանվել է ժառանգականության մասին տեսության հիմնադիր Գրեգոր Մենդելը:

1919– սկսվել է Փարիզի խաղաղության վեհաժողովը, որի ժամանակ ստորագրվել են Առաջին համաշխարհային պատերազմի խաղաղության պայմանագրերը:

1926 —ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել ««Պոտյոմկին» զրահանավը» կինոնկարը: 

1936– վախճանվել է անգլիացի հայտնի գրող, բանաստեղծ և արձակագիր Ռադյարդ Կիպլինգը, որը հայտնի է դարձել «Ջունգլիների գիրքը» երկով, որի հիման վրա էլ նկարահանվել է «Մաուգլի» մուլտֆիլմը:

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Վյազմայի օդա-դեսանտային օպերացիան:

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային զորքերին հաջողվել է ճեղքել Լենինգրադի բլոկադան՝ շրջափակումը:
1955– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և երաժիշտ, Օսկարի դափնեկիր Քևին Քոսթները:

1962 —ծնվել է վրացի ռուսաստանի երգչուհի Թամարա Գվարցիտելին:

1982 – վախճանվել է չինացի ականավոր պատմաբան, մարդաբանական մասնագետ և ազգագրագետ Հոան Խիանֆանը:

1983 —տեղի է ունեցել միջին հեռահարության ամերիկյան  «Պերշինգ» հրթիռների Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում տեղակայումը, որը բերել է Սառը Պատերազմի նոր ալիքի զարգացման:

2012 —Վիքիպեդիան մեկ օրով փակել է իր անգլիալեզու կայքի մուտքը որպես բողոքի նշան ԱՄՆ-ում քննարկվող  համացանցային ծովահենության դեմ պայքարի օրենքի նախագծի:

Կ. Խաչիկյան

Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը
Ամենադիտված