Վահան Քերոբյանը հայ և գերմանական գործարար շրջանակներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԷկոնոմիկայի նՆախարար Վահան Քերոբյանը Բեռլինում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովում (Ost-Ausschuss) հանդիպում է ունեցել հայ և գերմանական գործարար շրջանակների հետ։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը, այդ թվում՝ տնտեսության արդիականացման միջոցառումը։
Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։
Նախարար Վահան Քերոբյանը պատասխանել է գերմանացի գործարարների կողմից բարձրացված հարցերին։