Ուշագրավ արդյունքներ. ո՞ւմ են վստահում սպառողները. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարաբնույթ այլ ցուցանիշներից զատ շատ կարևոր է, եթե չասենք՝ ամենակարևորներից մեկն է, հենց սպառողների գնահատականը տեղական արտադրությանը: Ավելի քան տասը տարի շարունակ «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ-ն անցկացնում է «Ժողովրդական ապրանքանիշ №1 Հայաստանում» մրցանակաբաշխությունը՝ սպառողների քվեարկության միջոցով: Ամանորից առաջ ամփոփվել են 11-րդ մրցանակաբաշխության արդյունքները՝ տասը անվանակարգում՝ մեղր, հյութ, պաղպաղակ, սառեցված կիսապատրաստվածք, ռեստորան, կոշիկ, յուղաներկ, արծաթյա զարդեր, շինանյութի խանութ:
Քվեարկության արդյունքներով «մեղր» անվանակարգում լավագույնն է եղել շուկայում բավական հայտնի «Հաթերք ֆուդ» ընկերությունը, «հյութ» անվանակարգում՝ «Նոյանը», «պաղպաղակ» անվանակարգում՝ «Գրանդ քենդին»: Ռեստորաններից «Ժողովրդական ապրանքանիշ» մրցանակին է արժանացել «Կիլիկիան», շինանյութի խանութներից՝ «Նոր տունը»: «Կոշիկ» անվանակարգում հաղթել է «Սալին», «յուղաներկ» անվանակարգում՝ «Շենը», «արծաթյա զարդեր» անվանակարգում՝ «Կարախանյան սիլվեր» ընկերությունը: «Սառեցված կիսապատրաստվածք» անվանակարգում, սպառողների գնահատմամբ, լավագույնն է հայաստանյան մսամթերքի շուկայի առաջատար «Աթենք» ընկերությունը:
Իսկ ահա օղու արտադրության առումով, կարելի է ասել, ուշագրավ արդյունք է գրանցվել. հաղթող է ճանաչվել բավականին մրցակցային այդ ոլորտում համեմատաբար նորեկ «Նալբանդյան» բրենդը, որը կարճ ժամանակամիջոցում «էլիտար» կամ «պրեմիում դասի» ալկոհոլային խմիչքների սեգմենտում դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը: Ի դեպ, հավելենք, որ «Նալբանդյան» օղիները «International Quality mark Dubai 2023» մրցանակաբաշխությանն էլ արժանացել են գրան-պրիի։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում