Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թոռը ապակե շշերով հարվածել է տատի գլխին՝ նրանից գումար և ոսկեղեն հափշտակելու նպատակով

ԻՐԱՎՈՒՆՔ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Արման Կարապետյանի գործի դատական քննությունը:

Դատավոր Աննա Մաթևոսյանը երրորդ դատավորն է, որ քննում է այս գործը: Գործը ի սկզբանե՝ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին, մակագրվել էր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատավոր Արմեն Խաչատրյանին, ապա մակագրվեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, հետո՝ Աննա Մաթևոսյանին:

Ամբաստանյալը նույնն է՝ 28-ամյա Արման Կարապետյանը, ում մեղադրանք է առաջադրվել իր հարազատ տատիկի նկատմամբ ավազակությամբ զուգորդված սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ի սահմաններում Արմանը գնացել է իր տատիկի՝ Սիրանուշի տուն:

«Տատին  կյանքից զրկելու դիտավորությամբ Արման Կարապետյանը առաջին հարկի ննջասենյակում հարձակվել է մահճակալին պառկած տատի վրա, ջրով լի ապակե շշով հարվածել է տատիկի գլխին, ինչի հետևանքով վերջինս սկսել է խռխռալ: Տեսնելով, որ տատը չի մահացել, ջրով լի ապակե մեկ այլ տարայով Արման Կարապետյանը մեկ անգամ ևս հարվածել է տատիկի գլխի ձախ գագաթային շրջանին՝ պատճառելով գլխի սալջարդ վերք, գլխի մաշկի տակ՝ արյունահավաք: Տատիկը կորցրել է գիտակցությունն ու անշարժացել է: Կարծելով, թե տատիկը մահացել է, Արման Կարապետյանը հափշտակել է տուժողի 14 հազար դրամ արժողությամբ ոսկե ականջօղերը, 50 հազար դրամ գումարը, ինչպես նաև 20 եվրոն ու հեռացել է»:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արման Կարապետյանն իր հանցավոր մտադրությունը՝ տատիկի սպանությունը, ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով՝ տատիկը վերջին շնչում էլ «լավություն է արել թոռնիկին» ու մահացել է սրտային սուր անբավարարությունից: Եվ Արման Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ոչ թե ավազակությամբ զուգորդված սպանության, այլ՝ սպանության փորձի համար:

ԱրմանԿարապետյանն իրեն մեղավոր չի ճանաչել, առաջադրված մեղադրանքը նա անվանել է «սուտ»:

Արմանը հայտնել է «ալիբի» ունենալու մասին, ասել է, թե սպանության փորձի ժամանակ գտնվել է ոչ թե տատիկի տանը՝ Կամարակի նրբանցքում, այլ՝ «Նաբերեժնիում»: Արման Կարապետյանը տաքսի է վարել:

Տատիկի տանը հայտնաբերվել է երկտող՝ Արմանի հասցեին հայհոյանքներով ու սպառնալիքներով լեցուն, սակայն դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ երկտողը գրվել է…  հենց Արմանի ձեռքով…

Արմանն ամուսնացած է եղել, ունի երեք տարեկան մեկ երեխա:

Արմանի մոր խոսքով՝ դեպքից հետո Արմանի կինը հեռացել է նրանից,  ամուսնալուծվել է կալանքի տակ գտնվող ամուսնուց, երեխային տարել է հետը: Տուժած տատիկը, ըստ Արմանի մայրիկի,  շատ է սիրել իր թոռանը՝ Արմանին, աջակցել է նրա երիտասարդ ընտանիքին, նույնիսկ որոշ ժամանակ նրանց պահել է իր տանը:

Արմանի նախկին կինը այս գործով վկայի կարգավիճակ ունի:

Տատիկի ոսկե ականջօղերը հայտնաբերվել են գրավատանը, դրանք գրավատուն էին դրվել Արմանի կողմից…

Դատարանը դեռ վկաների հարցաքննության փուլում է: Դատական այս նիստին հարցաքննվեց տուժող տատիկի հարևանուհին՝ Իռա տատիկը:

Նա իր ցուցմունքը սկսեց՝ նախագահող դատավորին անվանելով «ազիզ ջան»: Վկան ասաց, թե դատավարության կողմերին ճանաչում է, բոլորի հետ իր հարաբերությունները նորմալ են: Իրեն ճանաչում են «կոլեգիայի բոլոր անդամները», նույնիսկ՝  Սահմանադրական դատարանը…

Սիրանուշն ու Իռան հարևան տներում են ապրել 1970 թվականից: «Ես այդ կնոջը ճանաչել եմ որպես իմ մայր: Ներկայումս ես իմ էս  տարիքում 98 տարեկան մայր ունեմ, ես նրան խնամում եմ: Սիրուշ տատիկն ինձ համար մոր պես է եղել: Նրանից միայն լավն եմ տեսել… 2015 թվականի նոյեմբերի 5-ի առավոտը իմ հայաթն ավլել եմ ու տեսել եմ, որ Սիրուշ տատի հայաթը ավլած չի: Անհանգստացել եմ: Ու այդ ժամանակ Սիրուշ տատի աղջիկը զանգեց, թե՝ զանգում եմ, մաման չի պատասխանում, գնա նայի՝ ի՞նչ ա էղել: Մոտեցա, տեսա դռները փակ են: Դռները թակում-ջարդում եմ, բացող, ձայն տվող չկա… Կանչեցի հարևանին, ուզում էինք դռան շուշեն ջարդենք, Սիրուշ տատի աղջիկն էկավ: Դռան շուշեն մեխերից հանեցինք, ներս մտանք ու տեսանք էն, ինչ չէինք պատկերացնում… Մտանք սպալնի, տեսանք՝ տեղաշորը մի կողմի վրա է գցած, Սիրուշ տատը տեղաշորի տակն ա: Մտածեցինք՝ քնած ա, բայց մահացած էր… Թե ո՞վ է արել, ի՞նչ է արել՝ ես չգիտեմ… Սիրուշ տատը մի հոյակապ կին էր: Դեպքից 15 օր առաջ թոռը՝ Արմանը, եկավ մեր տուն, խնդրեց, որ մի հարցով օգնեմ: Հետո ես Սիրուշին տեսա, ասի՝ Արմանը մի հարցով դիմեց ինձ, բայց չօգնեցի: Էդ խեղճ կինը լաց եղավ. «Իմ թոռը բան ա խնդրել, ու դու չե՞ս օգնել, ի՞նչ էր ուզում»: Ասի՝ 5 հազար դրամ: Սիրուշ տատը նորից լաց եղավ, թե՝ 5 հազար դրամն ի՞նչ էր, որ չես տվել: Ես էլ ասի՝ ոչ թե 5, այլ 10 հազար դրամ եմ տվել: Նա բերել, ժամանակին պարտքը վերադարձրել է…

Դեպքից հետո 20-30 կոլեգիայի անդամներ, այսինքն՝ ոստիկաններ էին եկել մեր տուն, ես նրանց սուրճ եմ հյուրասիրել ու ինչ տեսել եմ՝ էն էլ ասել եմ… Ես միշտ հետևողական եմ եղել, ուշադիր եմ եղել Սիրուշ տատի հանդեպ, նրա համար հաց էի առնում՝ իր ուզած հացը, մի անգամ չեղավ, որ հացի համար չվճարի, հացն ինձանից անփող վերցնի…

Երբ ես, հարևաններն ու Սիրուշ տատի աղջիկը մտանք տուն, սեղանին երկու փոքր թղթերի վրա գրված բան տեսանք՝ անվայել խոսքեր էին գրված՝ Արմանի ու նրա մոր հասցեին… Ես չգիտեմ՝ Սիրուշը տանը ոսկեղեն, փող ունեցե՞լ է, թե՞ չէ: Բայց նա լավ աղջիկներ ուներ, շատ լավ էին նայում նրան, ամեն բան առնում-բերում-խալադելնիկը լցնում էին…

Երբ մտանք սպալնի, տեսանք, որ Սիրուշի ոտքերը մահճակալից կախված են, նա մահճակալի լենքով էր պառկած… Գետնին շորեր, սպիտակեղեն էր թափված՝ ինքը մաքրասեր կին էր, սպիտակեղենը ձնի նման շարում էր գարդիրոփում…»:

Պաշտպանի հարցերին պատասխանելով՝ վկա Իռա տատիկն ասաց, թե ինքը ննջարանի հատակին արյուն և ապակու կտորներ չի տեսել: Տուժողի իրավահաջորդը՝ Սիրուշ տատի դուստրը, ով առաջինն էր մտել ննջարան ու տեսել էր մահացած մորը, տեղից ասաց, թե սենյակի հատակին «մի վեդրո» արյուն կար ու ջարդված ապակե շշի կտորներ, մայրիկի գլուխն էլ ամբողջովին վնասված էր…

Նախաքննական ցուցմունքում նույն  վկան՝ Իռա տատիկը, ասել էր, թե տեսել է ջարդված շշի կտորտանք, հասկացել է, որ դրանք այն շշերի կտորտանքն են, որ Սիրուշ տատը տաք ջուր էր լցնում ու դնում էր անկողնու մեջ, որ տաքանա…

Լսելով իր նախաքննական ցուցմունքի այս հատվածը, վկա Իռա տատիկը չհիշեց՝ ննջարանի հատակին ի վերջո՝ տեսե՞լ, թե՞ չի տեսել ջարդված շշի կտորներ, բայց ասաց, որ իրեն հարցաքննել են իր տանը, և հարցաքննության ժամանակ անընդհատ ոստիկաններ էին գնում-գալիս, իր ուշքն ու միտքն էլ նրանց հյուրասիրելն էր, քանի որ ինքը շատ հյուրասեր կին է, բոլորը գիտեն…

Ամբաստանյալի պաշտպանը՝ փաստաբան Վաղինակ Աթոյանը հայտարարեց, որ վկա Իրինա Ս.-ի նախաքննական ցուցմունքը «արժանահավատ չի կարելի համարել», քանի որ հարցաքննության ժամանակ ներկա են եղել այլ անձինք:

Պաշտպանական կողմը միջնորդել է դատարան հրավիրել ու նորից հարցաքննել ևս մի հարևանի՝ Արմեն Խ.-ին, ով դեպքի օրը տեսել է տուժողի թոռ Արմանին: Վկան դատարան չէր  ներկայացել, նրա վերաբերյալ կայացվեց բերման ենթարկելու որոշում:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 20-ին:

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է
Ամենադիտված