Լուկաշենկոն վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը հանրապետական լիգայում։
Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Բելառուսաչինական «Բելջի» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում երկրի ղեկավարը վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ։
Լուկաշենկոյի խոսքով՝ փայտ կտրելիս 80 կիլոգրամանոց կտորն ընկել է իր ոտքին։
«Ես քայլեցի, սկզբում ամեն ինչ նորմալ էր թվում, բայց հետո ցավը սաստկացավ»,- ասել է Լուկաշենկոն։