«Մերսեդեսը» դուրս է եկել երթևեկելի մասից ու բախվել ծառին․ զոհ կա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 20-ին, ժամը 19.30-ին, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ գյուղամիջյան ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:
Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 85-ամյա Ժենիկ Գալստյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: