Ծառայության վայրն ինքնակամ լքած զինծառայողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունվարի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերել և վարույթ իրականացնող մարմին են ներկայացրել 33-ամյա Մասիս Ա.-ին:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: