Պարզվում է՝ Հայաստանը լավ էլ կադաստրի վկայական ունի. Մեսրոպ Առաքելյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊարզվում է՝ Հայաստանը լավ էլ կադաստրի վկայական ունի
06.10.2022թ․ N 1553-Ն կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության տարածքը 2,974.26 հազար հա է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Պարզվում է՝ Հայաստանը լավ էլ կադաստրի վկայական ունի
06.10.2022թ․ N 1553-Ն կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության տարածքը 2,974.26 հազար հա է։
Այս կապակցությամբ դիմել եմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին պարզելու
այդ տարածքում առկա՞ են արդյոք ադրբեջական անկլավներ և,
տարածքի հաշվարկի մեջ ներառվա՞ծ է արդյոք Արծվաշեն բնակավայրը»։