«Սպարտակի» լեգենդն ասել է, թե որ ֆուտբոլիստն է համապատասխանում ակումբին
ՍՊՈՐՏՄոսկվայի «Սպարտակում» ԽՍՀՄ չեմպիոն դարձած Եվգենի Լովչևն ասել է, թե ակումբին որ ֆուտբոլիստն է համապատասխանում։ Նրա խոսքեր է մեջբերել Матч ТВ-ն։
Կարմիր-սպիտակների լեգենդն ասել է, որ կցանկանար թիմում տեսնել «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Նրա կարծիքով՝ «Սպարտակին» մի քանի խաղացողներ են պետք՝ կազմն ուժեղացնելու համար։
Հունիսի 9-ին հոլանդական «Այաքսը» Սպերցյանին գնելու առաջարկ էր արել «Կրասնոդարին»։ Ակումբի սպորտային տնօրեն Սվեն Միսլինտատը կապ էր հաստատել խաղացողի գործերով զբաղվող գործակալության հետ: Սակայն օգոստոսին հայտնի էր դարձել, որ Միսլինտատին Սպերցյանին ձեռք բերելու թույլտվություն չեն տվել բարոյական նկատառումներով։
23-ամյա Սպերցյանն ունի Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիություն։ 2021 թվականից նա հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 8 գնդակի և 2 գոլային փոխանցման հեղինակ։