Ռուսաստանի օրակարգում կլինի բոլոր ոլորտներում ԱՊՀ անվտանգությունը. Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը՝ որպես ԱՊՀ նախագահ, ջանքեր կուղղորդի տնտեսական համագործակցության խորացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Համագործակցության անդամ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդին Համագործակցության կանոնադրական և ՌԴ նախագահության ներքո գտնվող այլ մարմիններին ուղղված տեսաուղերձում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։
«ԱՊՀ արտաքին սահմանների շրջագծում գլոբալ անկայունության և լարվածության աճի ֆոնին, բնականաբար, օրակարգում կլինեն անվտանգության ապահովման հարցերը»,- ասել է Լավրովը։
Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ ԱՊՀ-ում նախագահի գործառույթները Ռուսաստանին են անցել հունվարի 1-ից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հաստատված նախագահության հայեցակարգը համակարգված կերպով արտացոլում է ԱՊՀ-ում համագործակցության հետագա զարգացման առաջնահերթությունները։ Համապատասխան գործողությունների ծրագիրը ներառում է մոտ 150 կետ և ընդգրկում է Համագործակցության գործունեության բոլոր հիմնական ոլորտները։