Երևանի մետրոյում կանգնեցնում են ուղևորներին և ստուգումներ անցկացնում. ինչ է պատահել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը տեղեկացրել է, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հսկողությունն ուժեղացվել է:
«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Երևան քաղաքի ոստիկանությունը հարկ է համարել ուժեղացնել մեր մետրոպոլիտենի հսկողությունը յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը ապահովելու նպատակով:
Չկա ոչ մի արտառոց բան, հսկողությունը միշտ էլ եղել է, պարզապես ավելի խստացված է»,-նշեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ ոստիկանները քաղաքավարի ձևով ստուգում են կասկածելի մարդկանց պայուսակները, ուսումնասիրվում տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները: