Արտակարգ դեպք՝ Եղվարդում. հրդեհ է բռնկվել Opel-ում, որը դարձել է ոչ շահագործելի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում ավտոմեքենա է այրվում: Գրել է «Շամշյանը»։
Մինչ հրշեջների ժամանումը՝ Opel մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Տաճատ Հ.-ն, և քաղաքացիները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: