Ռուսական նավահանգստում հայտնաբերվել է ավելի քան 147 միլիոն դոլարի կոկաին (տեսանյութ)
ԻՐԱՎՈՒՆՔՌուսատանի դաշնության մաքսային ծառայության և անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստում հայտնաբերել են 13 միլիարդ ռուբլի (ավելի քան 147 միլիոն դոլար) արժողությամբ կոկաինի խմբաքանակ։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։
Այս փաստի հիման վրա Բալթյան մաքսատանը քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի մաքսանենգության համար։ Սուրճի տոպրակների մեջ թաքցված է եղել ավելի քան 1200 կիլոգրամ թմրանյութ։
Կոկաինը փաթեթավորված է եղել բրիկետներով։ Այն ռուսական նավահանգիստ է հասել Անտվերպենից (Բելգիա) կոնտեյներով։ Մաքսանենգությունը հայտնաբերել են մաքսավորները՝ օգտագործելով տեսչական սարքավորումներ, որոնք թույլ են տալիս սկանավորել բեռը:
Փորձաքննությունը հաստատել է, որ առգրավված բրիկետներից ստացված սպիտակ փոշին կոկաին է։
Տեսանյութն ու լուսանկարներն այստեղ։