Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց պատմություն» եզրի քաղաքականացումը կարող է ճակատագրական լինել․ Պետրոսյանը՝ ԿԳՄՍՆ առաջարկի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍՆ-ի նախագծին, որով առաջարկվում է «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»:

«Գրում եմ պարզ, առանց հղումների, արտահայտում եմ հայ միջնադարյան մշակույթի մասնագետի իմ անձնական կարծիքը:

ՖԲ-ն այն հարթակը չէ, ուր կարելի է մասնագիտական քննություններ ծավալել: Բայց նկատի ունենալով նորամույծ քաղաքական շեշտադրությունը և իմացողների, չիմացողների և հատկապես սիրողների բուռն արձագանքը, գրեմ իմ կարծիքը:

Հայոցը ժամանակակից հայերենը ժառանգել է գրաբարից, ըստ համատաքեստի այն կարող է նշանակել ինչպես Հայաստան (հայաստանյան), այնպես էլ հայկական, հայերեն, հայերի և այլն: Այս բազմիմաստությունն ամենուր է: Դպրոցում մենք սովորում ենք հայոց լեզու, բայց հայ գրականություն: Ոչ մի տարբերություն, երկու դեպքում էլ այն նշանակում է հայկական: Բայց սա ես թողնում եմ այն մասնագետներին, ովքեր ստեղծել են այս խառնաշփոթը՝ օգտվելով եզրի բազմիմաստությունից:

Մեր հին պատմիչների բազմաթիվ գործեր կոչվում են Հայոց պատմություն: Եվ դրա հիմքում հենց դասական երկիմաստությունն է՝ Հայաստան և հայեր: Փորձեք այն թարգմանել այլ լեզուներով: Այդ գործերը, գոնե ինձ հայտնի, որպես կանոն թարգմանվել են որպես Հայաստանի (ռուսերեն՝ История Арменаии, անգլերեն՝ History of Armenia), բայց նաև հայերի պատմություն: Այսօր էլ Հայոց պատմության ամբիոններն այլ լեզուներով կոչվում են մերթ հայերի, մերթ Հայաստանի պատմության ամբիոններ: Խորհրդային մի երգիծանք հիշեցի, որ Հայաստանում արտադրված հյութի շշի վրա հայերեն գրված էր՝ կեռասի հյութ, ռուսերեն՝ вишневый сок. եթե հայերեն ես խմում՝ այն քաղցր է, ռուսերեն ես խմում՝ թթու է: Այնպես որ, սիրելի հայագետներ՝ սա ձեր խնդիրն է, անորոշության ձեր ներդրումը:  

Հայոց պատմություն եզրը խնդրահարույց է եղել միշտ, բայց ոչ քաղաքական կոնտեքստում: Հիմա իշխանությունները փորձում են դրան տալ քաղաքական կոնտեքստ՝ կարծեք թե պարտադրելով կողմնորոշվել՝ հայոցի տակ հասկանում ենք հայերի՞, թե՞ Հայաստանի: Այո, այն կարող է գլխիվայր շուռ տալ բազմաթիվ կարծրացած պատկերացումներ և մոտեցումներ:

Չգիտեմ, ում հիշեցնեմ, որ Հին աշխարհում երկրի անվանումը որպես կանոն նույնանում է նախ և առաջ նույնանուն քաղաքական միավորման, ապա նոր՝ տարածքի և ժողովուրդների հետ: Կիլիկյան արքաների «թագավոր Հայոցը» չի նշանակում հայերի թագավոր, այլ նշանակում է Հայաստանի թագավոր, որի հիմքում ընկած է Հայաստանի թագավորական ինստիտուտի ժառանգության շարունակականության հավաստումը: Հայ Արշակունիները հայերի թագավոր չէին, այլ Հայաստանի և այսպես շարունակ:

Նրանց համար, ովքեր հետաքրքրված են մանրամասներով, դնեմ երկու օրինակ.

Ա. Երուսաղեմ, խճանկար, վաղ բոլորգիր երկաթագիր, 6-րդ դար:.

«Վասն յիշատակի եւ փրկութեան ամենայն հայոց, զորոց զանուանս Տէր գիտե>

«Բոլոր հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունը Տերը գիտի (ես հասկանում եմ՝ Բոլոր այն հայերի հիշատակի և փրկության համար, որոնց անունները Տիրո՛ջն են հայտնի)»:

Բ. Վահրամ Պահլավունու արձանագրությունը (1029 թ., Կաթողիկե եկեղեցի, Մարմաշենի վանք, Շիրակ), ուր ինն անգամ օգտագործված է ՀԱՅՈՑ բառեզրը.

«իշխանի Հայոց Մեծաց», «Գրիգորի Հայոց լուսաւորչի», «թուականին Հայոց», «Հայոց թագաւորի», «Հայոց շահնշահի», «թուականս Հայոց», «Հայոց տիկնաց տիկին», «Հայոց մարզպան», «ի վերայ տանս Հայոց»:

Հայերի պատմության յուրօրինակությունը, երբ հանրույթը հաճախ հանդես է եկել որպես դավանական, այլ ոչ թե քաղաքական հանրույթ, պարարտացրել է հայոցի բազմիմաստությունը:

Այո, հայոց եզրն ինքնին բազմիմաստ է և հստակեցման կարիք ունի, հատկապես երբ ուզում ենք ադեկվատորեն հասկացվել ուրիշներին: Բայց այդ եզրի ցանկացած իմաստի քաղաքականացում, այո, կարող է ճակատագրական լինել մեր վաղվա օրվա համար:

Եվ խնդրում եմ նաև խորհել, թե ինչու խորհրդային ակադեմիզմն ընտրել է՝ այսօր շատերի համար ոչ այնքան սիրելի, «Հայ ժողովրդի պատմություն» եզրը՝ մի ժողովրդի, որը դարեր շարունակ և այսօր էլ շարունակում է ապրել և արարել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ նրանից դուրս»,- գրել է պրոֆեսորը։

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված