Բեյոնսեն բացարձակ ռեկորդ է Ինստագրամի պատմության մեջ. որքան արժեն նրա գրառումները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՉնայած երգչուհի Սելենա Գոմեսը 20 մլն–ից ավելի հետևորդ ունի, հենց Բեյոնսեի Ինստագրամի գրառումներն արժեն 1 մլն դոլար։ Այս մասին հայտնել է նրա մենեջերը։
Spletnik-ը գրում է, որ D'Marie Analytics կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել ու պարզել, որ իր ճանաչվածության գագաթնակետին Բեյոնսեն հասել է այն ժամանակ, երբ Ինստագրամում հրապարակել է իր հղիության մասին փաստող լուսանկարը։
Այս լուսանկարն առաջին շաբաթվա ընթացքում ավելի քան 6 մլն լայք է հավաքել, ինչը բացարձակ ռեկորդ է Ինստագրամի պատմության մեջ։ Այս պահին երգչուհու հրապարակումներին հետևում է ավելի քան 11 մլն մարդ, որից 500 հազարն ակտիվ մեկնաբանություններ են թողնում։
Հիշեցնենք, որ Բեյոնսեն գերազանցել է Սելենա Գոմեսի հայտնին լուսանկարը, որը հավաքել է մոտ 7 մլն լայք։
Նշենք նաև, որ երգչուհու հետ համագործակցությունը բավականին թանկ հաճույք է կազմակերպությունների համար։ Օրինակ՝ 2012 թվականին Pepsi–ն Բեյոնսեի հետ պայմանագիր է կնքել 50 մլն դոլարով։