Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրիգորին հուղարկավորվեց սեպտեմբերի 22-ին՝ նախատեսված հարսանիքի օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բալայանների ընտանիքն Արցախի Ճարտարում պաշարման պատճառով դժվարությամբ, միաժամանակ առանձնակի հոգատարությամբ էր պատրաստվում Գրիգորիի ու մարտունեցի հարսնացուի՝ Լիաննայի հարսանիքին։ 

Քույրը՝ Շահանե Բալայանը, MediaHub-ին պատմում է, որ հարսանիքն այդպես էլ չկայացավ, ավելին, այդ օրը հողին հանձնեցին 24-ամյա եղբորը՝ քչախոս, անչափ բարի, կամեցող ու կես խոսքից հասկացող Գրիգորին։ 

Սեպտեմբերի 18-ին վերջինս եղբոր՝ Սասունի հետ մեքենա են գտել, գնացել Ստեփանակերտ, որ հարսանեկան խանութից վերջին գնումները կատարեն, վերցնեն պսակադրության մատանիները, որ Աստծո տանը միմյանց տեր ու հնազանդ լինելու խոստում տան, ձեռագործ տարոսիկներն ու հագուստեղեն։ 

«Այդ օրը Գրիգորին շատ մտահոգ էր, անգամ չէր ուրախանում, որ բլոկադայի պայմաններում հասցրել ենք ամեն ինչ անել։ Ճիշտ է, խանութներն ու շուկաները դատարկ էին, բայց մենք հասցրել ենք տոնական սեղանի համար որոշ ապրանքներ ձեռք բերել, մի մասը մեր այգիներից հավաքել ու անհամբերությամբ սպասում էինք սեպտեմբերի 22-ին»,- պատմում է Սասունը, ավելացնում, որ հարսանեկան նախապատրաստական աշխատանքները կատարելիս տունը թեթև վերանորոգել են, գնել Ստեփանակերտի կահույքի սրահներից մեկի ննջասենյակի վերջին գույքը, որի վրա չհասցրեց քնել նույնիսկ մեկ օր։

«Տարոսիկները պատրաստ պետք է լիներ մյուս օրը՝ սեպտեմբերի 19-ին։ Երբ դեռ Ստեփանակերտում էինք, Գրիգորին պետք է մնար ինձ հետ, որ հաջորդ օրը միասին վերադառնայինք Ճարտար։ Հարցնում էի՝ ինչո՞ւ ես տխուր, ամեն ինչ հասցրել ենք, ասաց՝ «տխուր չեմ, բայց անհանգիստ եմ, մտածում եմ ե՛ս չեմ հասցնի». զգում էր երևի, չգիտեմ… Նույն օրը ինքը հետ գնաց Ճարտար»,- ասում է եղբայրը։ 

Քույրը՝ Շահանեն, շարունակում է, որ Գրիգորին ՊԲ պայմանագրային զինծառայող էր, ամուսնանալու նպատակով արձակուրդ էր վերցրել։ 

«Սեպտեմբերի 19-ին Ճարտարում էր։ Ժամը 11-ի սահմաններում Սասունը զանգել ու ասել էր, որ պատերազմի վերսկսման մասին լուրեր են շրջանառվում, դու արձակուրդի մեջ ես, ինչ էլ լինի չգնաս, ինքն էլ շատ անհանգիստ ու տխուր էր։ Եկավ, ասաց՝ «բերեք զինվորական համազգեստս, գնամ տղերքի մոտ, սահմանին լարվածություն կա»։ Ես, բնականաբար, չէի բերում, խնդրում էի, որ չգնար, որ մի քանի օրից ամուսնության օրն է։ Չլսեց մեզ, հագավ զինվորական համազգեստը, գնաց ուղիղ դիրքեր, ինքն իր վրա ջղային տոնով ասաց՝ «հեռախոսիս մեջ «զարյադկա» էլ չկա»»,- հիշում է քույրը։

Ապա մտաբերելով օրվա իրադարձությունները՝ ավելացնում է. «Երբ բարձրացել եմ 2-րդ հարկ, նկատել եմ, նա բացել էր բոլոր սենյակների դռները, նայել տան բոլոր անկյուններին, մի քանի րոպեով նստել տան բակում, հարցրել մեր մյուս քույրերից ու դուրս եկել»։ 

Կեսօրին սկսվեցին մարտերը, Շահանեն ասում է, որ իրենց տուն է եկել նաև ավագ քույրը՝ Ժաննան, նրա ամուսինը՝ Կարենը ևս դիրքերում էր։ 

«Հեռադիտակով նայել ենք հեռու դիրքերին, ամեն տեղից ծուխ էր բարձրանում։ Մեր սիրտն այդ ծխի պես սևացել էր, մի ներքին տագնապ կար մեր մեջ, կարծես սպասում էինք վատ լուրի»։ 

Ծանր մարտեր էին ընթանում «Կոհակներ» բարձունքի ուղղությամբ, որտեղ գտնվում էին և՛ Գրիգորին, և՛ քրոջ ամուսինը։ Խոշոր տրամաչափի զինատեսակներից բացի, Ճարտարում լսելի էին անգամ մերձամարտի ձայները։ Ոչ ոքի չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ։ 

«Անորոշ գիշերը լուսացնում ենք առանց մի րոպե քնելու։ Մեր ուշքն ու միտքը Գրիգորին էր ու մեր այն բոլոր հարազատներն ու մտերիմները, որ դիրքերում էին»։ 

Զինադադար էր։ Հակառակ արցախցիների ցանկության՝ հայրենիքի կորստին այլընտրանք չկար։

Մարտունու ամբողջ շրջանը պաշարված էր։ Դիրքերում զոհեր ու վիրավորներ, անհետ կորածներ ու անհայտ ճակատագրեր։ Այդ օրը Շահանեն ու ավագ քույրը գնացել էին Ժաննայի տուն, վերադարձին տեսել են իրենց բակում հարյուրավոր մարդիկ են հավաքված, նրանց մեջ նաև Կարենի եղբայրը։

«Մեզ համար արդեն պարզ էր, ոտքերս առաջ չեն շարժվում, զգում էի, հիմա կասեն, բայց պատրաստ չէի դա լսել։ Հետո ենք իմացել, որ Գրիգորին ու քրոջս ամուսինը՝ Կարենը, զոհվել են զինադադարից վայրկյաններ առաջ՝ դիրքի ուղղությամբ կրակված վերջին արկի պայթյունից»։ 

Սեպտեմբերի 22-ին Բալայանների ընտանիքում հարսանիքի փոխարեն սուգ էր։ Գրիգորիի հագին զինվորական համազգեստ էր, փաթաթված Արցախի դրոշով, իսկ հարսանեկան կոստյումն ու հարսի ճերմակ զգեստը հավերժ կախված մնացին ննջասենյակի նոր պահարանում։ Նրա հուղարկավորությանը չմասնակցեց հարազատ եղբայրը՝ Սասունը, նա գտնվում էր Ստեփանակերտում, իսկ տուն տանող ճանապարհը՝ փակ։

Գրիգորին մնաց Ճարտարում։ Հունվարի 31-ին նա կդառնա 25 տարեկան։ Որտե՞ղ են ծաղիկներ դնելու, որտե՞ղ են սգալու, ընտանիքը չգիտի…

Հունան Թադևոսյան

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված