Իրանն ու Թուրքիան համագործակցության 10 համաձայնագիր են ստորագրել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանն ու Թուրքիան Իրանի նախագահ Ռաիսիի Անկարա կատարած այցի ընթացքում տասը փաստաթուղթ են ստորագրել՝ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով համագործակցության վերաբերյալ, հայտնում է Irna-ն։
Համագործակցության համաձայնագրերը ներառում են տարբեր ոլորտներ, ինչպիսիք են երկաթուղին, էներգետիկան, համատեղ առևտրային գոտիները և հաղորդակցությունը:
Ռաիսին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, հատկապես Գազայի հատվածում իսրայելական պատերազմի ազդեցությունը, ինչպես նաև քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման համար։