Լևոն Մկրտչյանի եկամուտները գերազանցում են 55 միլիոնը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախորդ տարի ավելի քան 55 միլիոն դրամ եկամուտ է ունեցել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Լևոն Մկրտչյանը երեք տարբեր արտարժույթներով փոխառություններ է հայտարարագրել: Դրանք կազմել են 97 հազար 854 եվրո, 10 հազար ԱՄՆ դոլար և 163 հազար 338 ռուսական ռուբլի: Ընդ որում տարվա ընթացքում նա նաև դրամով արտահայտված փոխառություններ է ունեցել, որոնք, սակայն, նույն տարվա ընթացքում էլ հետ են վերադարձվել: Մկրտչյանն ունեցել է նաև 17 միլիոն դրամի չափով փոխառություններ: Նախարարի դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ 20 հազար ԱՄՆ դոլար, 45 հազար եվրո և 7 միլիոն դրամ: Իսկ եկամուտներն էլ կազմել են 55 միլիոն 329 հազար դրամ և 7 հազար 200 եվրո: Եկամուտների մեծ մասը ստացվել է շահաբաժնից՝ 48 միլիոն 500 հազար դրամը, 488 հազար դրամն ու 78 եվրոն տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսն է, 6 միլիոն 341 հազար դրամը տարեկան աշխատավարձ, իսկ 7 հազար 100 եվրոն էլ վարձակալության դիմաց ստացված վճար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: