Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության զրույց են նախապատրաստում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru-ն գրում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է Բաքու, որտեղ հունվարի 22-ին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Շահին Մուստաֆաևի հետ։ Այցը կարծես թե երկկողմանի էր, բայց պետք է հիշել, որ պարոնայք Օվերչուկը և Մուստաֆաևը միասին ռուս-ադրբեջանա-հայկական աշխատանքային խմբի մաս են կազմում, որը ստեղծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունն ապաշրջափակելու համար։ Հայկական կողմից խմբի կազմում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ալեքսեյ Օվերչուկը նրա հետ զրուցել է Երևանում 2023 թվականի դեկտեմբերի 15-ին։ Մոսկվայի համար հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր հարց է, քանի որ կմեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Բաքվի համար էլ դա չափազանց կարևոր է, քանի որ ենթադրում է «երկրի միացում», այն է հայկական տարածքով հաղորդակցություն իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման մասին պայմանավորվածությունն ինքնին արձանագրվել է, հիշեցնենք,  2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 9-րդ կետում, ընդ որում տրանսպորտային հաղորդակցությունների հսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Այդ վերջին մասն էլ դարձել է գայթակղության քար, քանի որ այն այլևս հարիր չէ Հայաստանին, որն առաջարկել է իր այլընտրանքը, որը կոչվում է «Աշխարհի խաչմերուկ»: Այդ նախագծում խոսվում է բոլոր տեսակի լոգիստիկ երթուղիների բացման մասին, սակայն շեշտը դրված է հաղորդակցությունների նկատմամբ երկրների ինքնիշխանության վրա։ Եվ, իհարկե, Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության կողմից որևէ վերահսկողության մասին խոսք չկա։

Մոսկվան համաձայն չէ դրա հետ։ «Ես համոզված եմ, որ նման հաղորդակցության վերսկսումն այլընտրանք չունի։ Դրա պարամետրերն ամրագրված են եռակողմ համաձայնագրով։ Երթուղին անցնում է Հայաստանի ինքնիշխան տարածքով Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության հսկողության ներքո»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ Հայաստանի կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի Երևանը հնարավորություն չունի փոխել այն, ինչ այսօր իրեն ձեռնտու չէ։ «9-րդ կետը չի բխում Հայաստանի շահերից, բայց նա ստորագրել է այն։ Կարելի էր ինչ-որ բան փոխել, բայց դրա համար այլ ձևաչափեր են պահանջվում, բայց դրանք չեն աշխատում»,- նշել է փորձագետը «kommersant.ru»-ի հետ զրույցում։

Այլ ձևաչափեր ասելով նա նկատի ունի արևմտյան հարթակները։ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները միմյանց հետ ակտիվորեն շփվել են 2023 թվականի առաջին կիսամյակում հանդիպելով ԵՄ-ում և ԱՄՆ-ում։ Ինչ-որ պահի նույնիսկ սկսեց թվալ, թե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ինչ-որ տեղ Արևմուտքում՝ ի դժգոհություն Մոսկվայի։ Բայց տարեվերջին ամեն ինչ քանդվեց։ Իլհամ Ալիևը մեղադրեց Արևմուտքին Երևանի հետ խաղալու մեջ և կտրուկ սահմանափակեց Բաքվի մասնակցությունն արևմտյան միջնորդների հետ բանակցություններին։ «Այլևս չկա եվրոպական բանակցային հարթակը,- ասել է Սերգեյ Մելքոնյանը,- Ալիևը հրաժարվել է հանդիպել անգամ ամերիկյան տարածքում»։

Ըստ վերլուծաբանի երկու ձևաչափեր են շարունակում աշխատել՝ երկկողմանի հայ-ադրբեջանական և մոսկովյան։ «Հայաստանը չի ցանկանում մասնակցել մոսկովյան ձևաչափին, Ադրբեջանը դաշնակից է գտել Մոսկվային, քանի որ 9-րդ կետում Ադրբեջանի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են»,- նշում է «kommersant.ru»-ի զրուցակիցը։ Դատելով Սերգեյ Լավրովի խոսքերից դա մի կետ է, որի շուրջ Մոսկվան և Բաքուն հասկանում և աջակցում են միմյանց։ Հունվարի 18-ին ռուս նախարարն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի տարածքում։ «Ես չգիտեմ, թե Երևանը որքանով է պատրաստ դրան: Թեև համապատասխան ազդանշանները վաղուց են ուղարկվել Հայաստանի մայրաքաղաք»,- նշել է ռուս նախարարը։

Փորձագետները, սակայն, կարծում են, որ չի կարելի գերագնահատել համաձայնագրի դերը, որի վրա շարունակում են աշխատել Բաքուն և Երևանը։ «Բոլորն արդեն հասկանում են, որ «խաղաղության պայմանագիր» ասելով ոչ ոք նկատի չունի համապարփակ փաստաթուղթ, որը կներառի բոլոր ասպեկտները։ Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը կարող են տասնամյակներ տևել: Ուստի որոշվել է երկար հարցերը փակագծերից դուրս դնել։ Փաստաթուղթը կպարունակի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման ստանդարտ սկզբունքներ, որոնք ամրագրվում են ցանկացած փաստաթղթի նախաբանում»,- «kommersant.ru»-ին ասել է Քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնի (Բաքու) տնօրեն Ահմեդ Ալիլին:

Նույնը նշել է նաև Սերգեյ Մելքոնյանը: Նրա խոսքով, նրանք, ովքեր ծանոթ են կողմերի քննարկած փաստաթղթին, գիտեն, որ այնտեղ «խաղաղության պայմանագիր» արտահայտությունը չկա։ «Դա փաստաթուղթ է հարաբերությունների կարգավորման սկզբունքների վերաբերյալ։ Ալիևին համաձայնագիր պետք չէ, նա ամեն ինչ ստացել է առանց պայմանագրի (Ղարաբաղը)։ Նա կստանա նաև միջանցքը՝ճանապարհ կստանա, հետո միջանցք կդարձնի»,- ասել է «kommersant.ru»-ի զրուցակիցը։ Այդ առումով պարոն Մելքոնյանը մատնանշել է զիջումների գնալու Երևանի պատրաստակամությունը և որպես օրինակ բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկրի համար նոր սահմանադրություն ընդունելու մտադրությունը։ Այդ առիթով բոլոր փորձագետները համակարծիք են, որ Փաշինյանը ցանկանում է Սահմանադրությունում փոխել այն դրույթները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։ Փաստն այն է, որ գործող սահմանադրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, որտեղ, իր հերթին, խոսվում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի վերամիավորման մասին։ Սերգեյ Մելքոնյանը վստահ է, որ նոր սահմանադրության գաղափարի հետևում կանգնած է Բաքվի պահանջը, որը պնդում է հրաժարվել ռևանշիզմից: «Սահմանադրության փոփոխության գաղափարը պետք է դիտարկել այդ պահանջի համատեքստում։ Քանի դեռ գոնե ինչ որ կպչելու բան կա, Բաքուն սպառնալիք է տեսնում: Այլ պատկերացումներ չկան, թե ինչու պետք է փոխել սահմանադրությունը»,- ամփոփել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Առաստաղը փլուզվել է, կահույքն ընկել. երկրաշարժեր են տեղի ունեցել ՌԴ-ում (տեսանյութ) Լևոն Արոնյանը հաղթանակ է պարգևել ԱՄՆ-ի հավաքականին Ալիևը օկուպացված Ստեփանակերտից նոր հայտարարություն է արելԲաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուցՌուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Քաղաքագետ Տարասովը մեղադրել է Հայաստանի իշխանություններին հեղաշրջման մասին տեսություններ հորինելու մեջԶախարովան վստահեցրել է, որ շուտով կսկսվի ԼՂ-ում ռուս խաղաղապահներին սպանած ադրբեջանցիների դատավարությունը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք ՖԻԴԵ-ն Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ:2024 թ. օգոստոսին 33 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները. ՊԵԿ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Աշտարակի կամրջի վրա «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, վիրավnր կաԳագիկ Սուրենյանը լավ լուր հայտնեց Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը Գնալու եմ մինչև հաղթանակ․ Բագրատ Սրբազան Երևանում բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան ու «BMW» մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի ու նրա ուղևորի կյանքի համարՄոտ 77 միլիոնից մինչեւ 116 միլիոն դրամի գողություն․ կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու դեպք (տեսանյութ)Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ ԿարապետյանՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Նիկոլ Փաշինյանին «Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ»  ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 40+10 հազար դրամի աջակցությունը Brent տեսակի նավթի գինը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 74,68 դոլար «Արդյո՞ք Հայաստանը չի գերագնահատում իր տրանզիտային հնարավորությունները» ՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին․ պատմության այս օրը (20 սեպտեմբեր)Ժաննա Անդրեասյանը դիմել է դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին Երևանում և 10 մարզերում լույս չի լինելու Կյանքից հեռացել է մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կրակոցներ՝ Վերնիսաժում․ անչափահաս է տուժել5 օր գազ չի լինիԻրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԹիկնապահներից էլ է վախենում․«Հրապարակ» Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. հայտնի է պատճառը Կարկուտ կտեղա․ ինչ աշուն է սպասվումՀայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայումԱՄՆ-ն չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. ՊենտագոնՀայաստանը վերшցրել է ԵՄ ավիացիոն «uև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերությունից 40-ը2023թ. սեպտեմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Արման ԹաթոյանՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակՈւկրաինային հաջողվել է մոտ 40 հազար ռուս զինվորականի շեղել Կուրսկի ուղղությամբ․ Զելենսկի
Ամենադիտված