Ռաֆայել Նազարյանն ավարտում է աշխատանքը «Արարատ»-ում. պաշտոնական
ՍՊՈՐՏՌաֆայել Նազարյանն ավարտում է իր աշխատանքը Երևանի «Արարատում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի և մարզչի միջև պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ: Նրա հետ միասին ակումբից հեռանում են մարզչական շտաբի անդամներ Տիգրան Գևորգյանը, Էրիկ Նազարյանը և Նիկոլայ Սարգսյանը:
Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը թիմը կաշխատի «Արարատ-2»-ի գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Նշենք, որ թիմը Նազարյանի գլխավորությամբ պաշտոնական հանդիպում դեռևս չի անցկացրել: Հիշեցնենք, որ մասնագետը երևանյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին էր նշանակվել 2023 թվականի դեկտեմբերին: