Մակրոնը պետական այցով մեկնել է Հնդկաստան՝ ամրապնդելու ռազմավարական համագործակցությունը երկրների միջև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով Հնկաստանում է՝ աշխարհի 5-րդ խոշոր տնտեսությունն ունեցող երկրի հետ ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով։
Մակրոնը՝ որպես պատվավոր հյուր, ներկա է գտնվել ամենամյա շքեղ զորահանդեսին, որն այս տարի համընկել է Ֆրանսիայի ղեկավարի երկօրյա այցի հետ, ինչն արտացոլում է Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև աճող գործընկերությունը, հայտնում է «France 24»-ը։
Մակրոնը ձգտում է հասնել նրան, որ Ֆրանսիան ավելի մեծ ներգրավվածություն ունենա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և դա այն պայմաններում, երբ Միացյալ Նահանգներն ու նրա արևմտյան դաշնակիցները ձգտում են օգտագործել Հնդկաստանը որպես Չինաստանի ռազմական և տնտեսական հակակշիռ:
Հնդկաստան ժամանելուց առաջ Մակրոնի գրասենյակը հայտարարել էր, որ Հնդկաստանը «առանցքային գործընկեր է միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում»:
Ֆրանսիան նաև հույս ունի ամրապնդել իր ռազմական պայմանագրերը Հնդկաստանի հետ․ Նյու Դելին բազմամիլիարդանոց գործարքների շրջանակում արդեն իսկ ներմուծում է ֆրանսիական արտադրության «Rafalel» կործանիչներ և «Scorpene» դասի սուզանավեր։ Հնդկաստանն իր հերթին աշխատում է արդիականացնել իր բանակն ու ձգտում դիվերսիֆիկացնել պաշտպանական գնումներն իր ավանդական մատակարարից՝ Ռուսաստանից: