Իտալիան դադարեցրել է ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության ֆինանսավորումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիան որոշում է ընդունել դադարեցնել ՄԱԿ պաղեստինցի փախստականների օգնության գործակալության ֆինանսավորումը, շաբաթ հայտարարել է արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։
Այս որոշումը հաջորդել է այն պնդմանը, որ գործակալության որոշ աշխատակիցներ հանցակից են եղել հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակումներին, որն իրականացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը։
«Իտալիայի կառավարությունը դադարեցրել է գործակալության ֆինանսավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հրեշավոր հարձակումից հետո»,- գրել է Տայանին X-ի իր միկրոբլոգում՝ ավելացնելով, որ Իտալիայի որոշ դաշնակիցներ արդեն նման որոշում կայացրել են։