Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2011-2012 թթ-ին արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է, նա իր սեփական ամբիցիաները վեր է դնում շարժման նպատակներից․ Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2011-2012թթ-ին, երբ արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է, այն առումով, որ նա իր սեփական ամբիցիաները վեր է դնում շարժման նպատակներից, այդ ժամանակ շատ լուրջ քննարկում եղավ նա հետ։

Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարիներ առաջ կուսակցության շրջանակներում ունեցած հարաբերություններին։

«Քննարկվում էր՝ արդյոք պետք է հիմա խզել կապերը Նիկոլ Փաշինյանի հետ, թե փորձել փոխել նրա մոտեցումները։ Կային մարդիկ, որոնք կողմ էին առաջին տարբերակին, կային մարդիկ, որոնք երկրորդ տարբերակին էին կողմ, մեղքը իմն էր, ինձ վրա դրվեց այդ հարցը որոշելու խնդիրը։ Ինձ ասացին՝ որպես համակարգող դու որոշի՝ գնում ես, Նիկոլին հե՞տ ես բերում, թե խզում ես հարաբերությունները նրա հետ։ Ես որոշեցի, որ պետք է այնուամենայնիվ Նիկոլին հետ բերել։ 3 ժամանոց խոսակցություն ունեցա նրա հետ ԱԺ-ի այգում, փորձում էի նրան բացատրել իր սխալները, որ կարելի ա մի կողմ դնել այդ ամեն ինչը ու միասնական օրակարգով գնալ առաջ։

Այդ խոսակցությունը ինչ-որ ազդեցություն ունեցավ, բայց դա մի քանի շաբաթվա ազդեցություն էր։ Դրանից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ ինքը լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Մեզ հետ կապված որևէ հակասություն նա թաքցնում էր մինչև պառլամենտ մտնելը, հիմա հասկանում ենք, որ դա նրան պետք էր պառլամենտ մտնելու համար։ Մտնելուց հետո ինքը խզեց մեզ հետ իր հարաբերությունները»,- ասաց Զուրաբյանը։

ՀԱԿ փոխնախագահը անդրադարձավ նաև 2008 թվականի իրադարձություններին ու այն հարցադրմանը՝ ինչ կլիներ, եթե տեղի չունենային մարտի մեկի իրադարձությունները։

«Չէր լինի նիկոլիզմի այս մղձավանջը։ Մարտիմեկյան իրադարձությունները այնպիսի մեծ ատելություն բերեցին ժողովրդի մեջ  հետհոկտեմբեր27յան ռեժիմի նկատմամբ, որ ժողովուրդը պատրաստ էր ցանկացած գին վճարել՝ այդ թվում հակապետական անարխիայի  գնով, միայն թե ազատվի նրանցից։

Ժողովուրդը պատրաստ էր Նիկոլի նման մարդուն բերել իշխանության։ Խնդիրն այն էր, որ հայրենասիրությունը, Ղարաբաղը պահելը սկսել էր ասոցացվել  թալանի, ռեպրեսիաների հետ։ Նիկոլը հակապետական անարխիզմի արտահայտությունն էր, դրա համար եմ ասում՝ եթե մարտի մեկը չլիներ, չէր լինի Նիկոլը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։ 

Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԻրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ
Ամենադիտված