Միլիոնանոց բանակ ունենք․ Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի զինված ուժերում 880 հազար մարդ է ծառայում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գերմանական ARD մեդիահոլդինգին տված հարցազրույցում։
«Ունենք 880 հազար մարդ։ Միլիոնանոց բանակ ունենք։ Ընդ որում, մեզ մոտ հիմա կոնկրետ 30 միլիոն մարդ աշխատում է, գուցե նույնիսկ մի փոքր ավելին։ Կոնկրետ թիվն ասել չեմ կարող»,- հայտարարել է նա։
Դեկտեմբերին էլ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ցամաքային զորքերի թիվը մոտ 600 000 է, նույն ամսին նա մեկ այլ հայտարարություն էր արել, ըստ որի ԶՈՒ գլխավոր շտաբից իրեն խնդրել են թույլ տալ մոբիլիզացնել հավելյալ 400-500 000 մարդու, քանի որ ռեսուրսները չեն բավականացնում։ Արևմուտքից ևս պարբերաբար հայտարարություններ են հնչում ուկրաինական բանակում մարդկային ռեսուրսի սղության մասին։ Վերջերս էլ Ուկրաինական ռադան կառավարության առաջարկած «Մոբիլիզացիայի մասին» օրենքում փոփոխություններ էր արել՝ մի շարք խստացումներ սահմանելով զորակոչի գործընթացում, ինչը լուրջ բողոք էր առաջացրել հասարակության շրջանում, և փոփոխությունների մասին օրենքի նախագիծն ուղարկվել էր լրամշակման։