Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան երես է տվել Բաքվին ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Ադրբեջանն արտգործնախարարի և այլ պաշտոնյաների միջոցով հոխորտանքներ է հնչեցնում Եվրոպայի, այդ թվում՝ մասնավորաբար Ֆրանսիայի հասցեին։ Ադրբեջանը չի վարանում դատապարտել Բորելի և ԵՄ այլ պաշտոնյաների՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ հայտարարությունները։ Միաժամանակ Բաքուն ազդարարում է, թե Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Իսկ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը մեկ տարով կասեցնելուց հետո Ջեյհուն Բայրամովն արդեն ընդգծում է, որ «տարբեր հարթակներում իրենց երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է»:

Բաքուն տարբեր հայտարարությունների միջոցով փորձում է նշել, որ Եվրոպան իրենց հետ չի կարող այնպես վարվել, ինչպես որ հիմա է վարվում՝ սպառնալով, թե կդադարեցնի Եվրոպայի հետ համագործակցությունը։ Փաստացի Ադրբեջանը հրապարակայնորեն հակադարձում է Եվրոպային ու «հաթաթա» տալիս: Եթե հաշվի առնենք ԵՄ-ի ու Ֆրանսիայի աշխարհաքաղաքական մեծ կշիռը, որի միջոցով իրենք կարողանում են տարբեր տարածաշրջաններում մեծ ներգործություն ունենալ, ապա կարող է զարմանալի թվալ, թե ինչպես է իրենից ոչինչ չներկայացնող Ադրբեջանը այս աստիճան լկտի պահվածք դրսևորում և սպառնում Բրյուսելին ու Փարիզին։ Ճիշտ է, Ադրբեջանն իր թիկունքում ունի Թուրքիայի աջակցությունը, և պաշտոնական Բաքվից հնչող հռետորաբանության տոնայնությունը նման է և ինչ-որ տեղ նաև գերազանցում է Անկարայից հնչող հայտարարություններին, բայց նույնիսկ այս հանգամանքը հազիվ թե հիմք լինի Ադրբեջանի այդքան սանձարձակ պահվածքի։

Իրականում Բաքվի լկտի պահվածքի առաջին պատճառն այն է, որ հենց Եվրոպան է դրա համար անհրաժեշտ ու բարենպաստ պայմաններ ստեղծել ու հիմա քաղում է իր ցանածի պտուղները: Եվրոպան լուռ էր, երբ 2020 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ նախաձեռնեց Արցախի դեմ ու տարբեր հանցագործություններ իրագործեց խաղաղ բնակչության դեմ։ Նույն կերպ էլ եվրոպական համայնքը որևէ կոշտ քայլեր չձեռնարկեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք, իսկ Արցախի շրջափակումն ու հայաթափումը սահուն «մարսեց»։ Անդեմ հայտարարություններից ու կոչերից բացի եվրոպական երկրներն ու կառույցները ոչինչ չարեցին։ Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Ըստ էության, եվրոպական համայնքի կողմից ավելի շատ արժևորվեց ադրբեջանական գազն ու նավթը, քան իր կողմից հռչակված մարդու իրավունքների պաշտպանության արժեհամակարգը։ Ավելին, ԵՄ անդամ պետություններում գրկաբաց ընդունում են Ալիևին, հռչակում որպես վստահելի գործընկեր, ընդգծում, որ Ադրբեջանն իրենց մեծապես օգնում է ռուսական էներգակիրներից Եվրոպայի կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Ահաբեկչության դեմ պայքարի հարցում կոշտ դիրքորոշում որդեգրող եվրոպական երկրները նույնիսկ չեն էլ հիշում, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի դեմ իրենց ագրեսիայի ընթացքում վարձկան ահաբեկիչների էին բերել Սիրիայից ու Լիբիայից։ Ու բացառված չէ, որ մի օր էլ արդեն Թուրքիան նման վարձկան ահաբեկիչների ներմուծի Եվրոպայի տարածքում անկայունություն հրահրելու համար։ Իսկ հիմա, երբ արդեն Ալիևն է երես դարձնում Եվրոպայից՝ հրաժարվելով ԵՄ միջնորդությամբ եռակողմ կամ այլ ֆորմատով հանդիպումներից, եվրոպական կառույցներն ու Ֆրանսիան հազիվ սկսել են տեղից շարժվել, այն էլ՝ առավելապես միայն կիսաքայլերի միջոցով։ Անընդհատ նշվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, բայց այդպես էլ գործուն քայլեր չեն ձեռնարկվում, որոնք կոնկրետ տնտեսական ազդեցություն կունենան Ադրբեջանի վրա։ Եթե ժամանակին կոնկրետ գործողություններ ձեռնարկվեին, Ադրբեջանն այսքան լկտի ու սանձարձակ չէր դառնա: Իսկ երբ Եվրոպան անընդհատ փաղաքշում է, երես է տալիս Ադրբեջանին, ապա Բաքուն դրանից ավելի է ոգևորվում ու առիթավորվում։ Գուցե հիմա՞ եվրոպական պետությունները վերջապես հասկանան, թե ինչ հանցագործ երկրի հետ գործ ունեն, ու սկսեն առարկայական քայլերի դիմել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով
Ամենադիտված