Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հնդկաստան՝ Անկախության համար կռվածների հիշատակի օր Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր, Ադրբեջան՝ Մաքսավորների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1896– Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը հետ են քաշել Զեյթուն գավառից:
1901 –ծնվել է  խորհրդային կուսակցական, պետական գործիչ Աղասի Խանջյանը:
1922-ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են 1՝ ԽՍՀՄ պետության մեջ:
1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման  հանդիսավոր նիստը:
1933 - ծնվել է  հասարակական գործիչ, Նոր սերունդ մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը:
1953 - ծնվել է  ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը։
1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
1992-  Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանագության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ):
-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հոլլանդիայի հետ:
2001-Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի և Ազգային ժողովի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ:
2004-Ռուսաստանի փոխվարչապետ Բորիս Ալյոշինի ստորագրությամբ համապատասխան փաստաթղթով Հրազդանի ՋԷԿ-ի գույքը հանձնվել է Ռուսաստանին:
2018-Թեղուտի հանքավայրն ու 2014 թվականի վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։
2021-սկսել է գործել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը Լեռնային Ղարաբաղի Աղդամի տարածքում: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 9 —օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի սենատի կողմից ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը կանխանշել է  «հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը:
1649 –հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը:
1667– ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ:
1703 —համաձայն ավանդազրույցի Էդոյում տեղի է ունեցել Ակոյի նախկին վասսալներ 40 սամուրայների վրեժն իրենց տիրոջ համար: 
1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:
1736 —ծնվել է շոտլանդացի ինժիներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Ուատտը:
1790 —Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է  փրկանավակը:
1801 —Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանագրով  Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին:
1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում:
1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը:
1894 —Չարլզ Կինգն արտոնագրել է իր ստեղծած հարվածող մուրճը (отбойный молоток):
1900 — ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին:
1915 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գրոհելով ֆրանսիական նավահանգիստ Հավրի վրա գերմանացիներն առաջին անգամ օգտագործել են սուզանավեր:
1930 —խորհրդային օդերևույթաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդևերևույթաբանական ռադիո-զոնդը: 
1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակել է կանցլեր, և փաստացի Գերմանիայի իշխանությունը հանձնել ֆաշիստներին:
1935 —ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերն առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդայի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ:
 1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:
1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը:
1945 —Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող  С-13 սուզանավը Դանցինգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում զոհվել են  5 300-ից մինչև 9 500 ուղևոր:
1948- վախճանվել է  հնդիկների ապստամբության առաջնորդ Մահաթմա Գանդին:
-վախճանվել է ամերիկացի օդագնացության առաջնեկ Օրվիլ Ռայթը:
1963 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը:
1969– Բիթլզ բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին
 համերգը:
1993 —վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ, հումանիստ Սվյատոսլավ Ռերիխը:
2000-ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարն անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»:
2003 —Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները:
2007 —վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգեր:
2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:
2022- վախճանվել է խորհրդային ռուս դերասան Մահացել է դերասան Լեոնիդ Կուրավլյովը («Ապրում է այսպիսի տղա», «Վիյ», «Ոսկե հորթ», «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը», «Աֆոնյա»):
2023-պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի Փեշևարի շիիթական մզկիթում մահապարտ ահաբեկչի կողմից, զոհվել է 84 և վիրավորվել ավելի քան 200 մարդ: 

Կ. Խաչիկյան

Խոշոր վթար, «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին ու հայտնվել դաշտում. Shamshyan Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանովՀունգարիան որոշել է չքվեարկել ԱՄՆ-ի դեմ ներմուծվող մաքսատուրքերի պատասխան միջոցների հարցով Խոշոր վթար, «Toyota»-ն մխրճվել է ագելապատնեշի մեջ. Shamshyan Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած
Ամենադիտված