Հայաստանի մարմնամարզության հավաքականը մեկնել է Թբիլիսի
ՍՊՈՐՏՀայաստանի մարմնամարզության հավաքականը հունվարի 30-ին մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Ուսումնամարզական հավաքը կլինի երկշաբաթյա և կեզրափակվի փետրվարի 13-ին: Հավաքականը հենց Թբիլիսիից էլ կմեկնի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե` մասնակցելու մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:
Մարմնամարզության հավաքականում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Գագիկ Խաչիկյանը: Մարզիչները են Հայկ Նազարյանը և Աշոտ Գասպարյանը: