Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Բալայանը դատական համակարգի նախընտրելի թեկնածուն է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո թափուր մնացած տեղը համալրելու հերթը դատական իշխանությանն է։ Հիշեցնենք, որ ՍԴ դատավորներից երեքն ընտրվում են հանրապետության նախագահի, երեքը՝ կառավարության, երեքը` Դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

Փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովում կընտրեն եւ խորհրդարանին կներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածուին, որին պետք է Ազգային ժողովն ընտրի: Մեր աղբյուրները հայտնում են, որ ՍԴ դատավոր դառնալու ցանկություն ունեն Երեւան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը` ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը, ով 2023 թվականի հոկտեմբերի 25-ին է ԱԺ-ի կողմից ընտրվել դատավոր, իսկ հանրապետության նախագահի հոկտեմբերի 30-ի հրամանագրով անցել պաշտոնավարման, մինչ այդ էլ ԲԴԽ անդամ էր եւ որպես դատավոր պաշտոնավարելու փորձ չունի։ Այսինքն՝ ստացվում է, որ Խաչատուրյանն ընդամենը 3 ամիս վճռաբեկում պաշտոնավարելով՝ հիմա էլ ցանկանում է ՍԴ դատավոր դառնալ՝ թափուր թողնելով Վճռաբեկ դատարանի իր պաշտոնը։ Հիշեցնենք նաեւ, որ Դավիթ Խաչատուրյանը երկար տարիներ եղել է Սորոսի հիմնադրամի` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության խորհրդի նախագահը:

Դատական իշխանության մեր աղբյուրները հայտնում են, որ Բարձր դատարանի դատավորի պաշտոնին է հավակնում նաեւ Վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանը, ով դատավոր է նշանակվել 2021 թվականին, իսկ մինչ այդ աշխատել է Սահմանադրական դատարանում․ 1996-2021 թվականներին ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, ապա գլխավոր մասնագետ, իրավախորհրդատվական ծառայության պետի տեղակալ, իրավախորհրդատվական ծառայության փորձագիտական վերլուծական բաժնի վարիչ, ապա իրավախորհրդատվական ծառայության պետն է եղել:

Դատավորների շրջանում խոսվում է, որ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը եւս ցանկանում է առաջադրվել։ Հակոբյանը նույնպես նախկինում աշխատել է Սահմանադրական դատարանում՝ 1996-2013 թթ․, նախ 1996-2003 թթ․ աշխատել է ՍԴ-ում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական: 2003-2013 թթ․ աշխատել է ՍԴ աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:

Դատական իշխանությունից մեզ փոխանցեցին, որ իշխանությունների թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է, եւ Կարեն Անդրեասյանն ամեն ինչ անելու է, որ նա ընտրվի, թեեւ նրանք Արմեն Ներսիսյանին էլ վատ թեկնածու չեն համարում, քանի որ եթե նա դառնա ՍԴ դատավոր, ապա բացառվում է, որ իշխանություններին դեմ գնա։ Մեր աղբյուրն ասաց, որ դատավորների զգալի մասը՝ հատկապես քրեական մասնագիտացմամբ, պատրաստվում է Դավիթ Բալայանին ընտրել, քանի որ նա ոչ միայն հեղինակավոր դատավոր է, այլեւ որպես անձ բարձր հեղինակություն ունի համակարգում։ Դավիթ Բալայանը, հիշեցնենք, այն դատավորն է, ով 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանի հրամանով ապօրինի շրջափակվել էին դատարանները, փորձում էր պատուհանից ներս մտնել իր աշխատավայր, սակայն նրան նիկոլական ցուցարարները վայր էին գցել։

Թեմայի առնչությամբ զրուցել ենք Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ ի՞նչ կարող է ասել թեկնածուների եւ, առհասարակ, այս գործընթացի մասին։ Վարդազարյանը նախընտրեց թեկնածուներից միայն մեկի մասին կարծիք հայտնել։ «Իմ կարծիքով, իմ համոզմամբ՝ միակ թեկնածուն, որն արժանի է գնալ Սահմանադրական դատարան՝ ե՛ւ իրավական գիտելիքներով, ե՛ւ որպես անկախ դատավոր, ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես հայ, ե՛ւ որպես հայրենասեր մարդ, Դավիթ Բալայանն է, մնացածի մասին չեմ էլ ուզում կարծիք հայտնել, բայց, ցավոք սրտի, հավանականությունը, որ այսօրվա գործող իշխանությունները թույլ կտան, որ Դավիթ Բալայանն ընտրվի, շատ ցածր է»,- պատասխանեց Վարդազարյանը։

Հարցրինք՝ նկատի ունի, որ Ազգային ժողո՞վը Բալայանին չի ընտրի, թե՞ Դատավորների ընդհանուր ժողովը։ «Ես կարծում եմ, որ ճնշումներ են լինելու դատավորների վրա, որպեսզի Ձեր ասած երեքից որեւէ մեկին ընտրեն դատավորները՝ բացառությամբ Դավիթ Բալայանի։ Դրա համար կատարվելու է շատ լուրջ աշխատանք, դատավորներին համոզելու են, հորդորելու են, վախեցնելու են, ճնշելու են, որ Դավիթ Բալայանին չընտրեն Սահմանադրական դատարանում: Սկզբունքային մարդ գործող իշխանություններին պետք չէ»,- պատասխանեց Վարդազարյանը։

ԲԴԽ նախկին նախագահից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ կնշանակի, եթե Դատավորների ընդհանուր ժողովը, այնուամենայնիվ, ընտրի Դավիթ Բալայանին, կարո՞ղ ենք ասել, որ դատավորները հերթական անգամ դեմ գնացին իշխանությունների ցանկություններին։ Վարդազարյանը պատասխանեց․ «Եթե Դատավորների ընդհանուր ժողովն ընտրեց Դավիթ Բալայանին, ապա դա կնշանակի, որ դատական իշխանությունը դեռ կյանքի նշույլներ ունի, որ դատական իշխանությունը դեռ չի կորցրել պայքարելու իր ունակությունը, դա կնշանակի, որ հույսը կորսված չէ»։
Հիշեցնենք, որ Արայիկ Թունյանի լիազորությունները դադարել են հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։ Եթե օրենքով սահմանված ժամկետում ՍԴ նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու։ Ի դեպ, հենց Ազգային ժողովը պետք է վիրավորվի, որ իր ընտրած` իր վստահությունը ստացած անձը` Դավիթ Խաչատուրյանը, ընդամենը 3 ամիս պաշտոնավարելով նորից գալիս է ԱԺ` այլ պաշտոնի ընտրվելու համար` դրանով արհամարհելով ԱԺ մեծամասնության քվեն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով
Ամենադիտված