Առաջին անգամ Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին: