MediaHub-ի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: MediaHub-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ, որը նշեց՝ նախաքննության շահերից ելնելով տեղեկատվություն չի տրամադրվում։

Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանի հետ կապ հասատել չհաջողվեց։ 

Հաջրդիվ կներկայացնենք մանրամասները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կինը` Անի Գևորգյանը: Ըստ մամուլի՝ վերջինս երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջիում»` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

«Իրականում, մեզ հայտնի դարձավ, որ 2 մանկահասակ երեխա ունեցող կնոջը փորձում են կալանավորել, որ ցուցմունք կորզեն այսօր ձերբակալված մյուս կանանց դեմ` էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի»,- գրել էր «Հրապարակը»:

Մարիաննա Արամյան