Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը մնաց «պրյոմի» տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին շրջանում Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը, գրեթե ոչ մի կասկած չի թողնում, որ, այսպես կոչված, հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագիր» կոչվածը դասական բլեֆ է և ոչ մի հեռանկար ուղղակի չունի։ Ըստ էության, հարցի հետ կապված բոլոր թեմաների առնչությամբ Ալիևը ներկայացրեց Ադրբեջանի հստակ դիրքորոշումները, ընդ որում՝ առանց թաքնված տողատակերի, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով անգամ պատերազմական ծանր հարվածից հետո չսկսեց հասկանալի ու ընկալելի արտաքին քաղաքականություն վարել կամ գոնե հստակ հայտարարություններ անել։

Ի դեպ, Ալիևի խոսքը տվյալ դեպքում ավելի շատ պետք է դիտարկել նախընտրական քարոզչության համատեքստում։ Ըստ էության, եթե Ադրբեջանը չգտնվեր այս փուլում, դժվար թե էականորեն տարբերվող հայտարարություններ աներ։ Ադրբեջանական կողմն իրեն վստահ է զգում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս։ Չմոռանանք, որ Ադրբեջանն Իրանի հետ ուներ սրված, տարաձայնություններով հարաբերություններ, ինչը ևս որոշակիորեն հղկվեց, և ներկայումս Իրանի հետ երթուղի է գցվում։ Թերևս, հենց այս հանգամանքով էլ պայմանավորված Ալիևը վստահ մերժում է Արևմուտքին՝ որպես միջնորդ, ուղիղ բանակցությունների տապալման դեպքում հույսեր կապելով հենց ռեգիոնալ հարթակների և տարածաշրջանային գործընկերների հետ։ Սակայն այստեղ Նիկոլայն այլ դիրքորոշում ունի և բացառապես ապավինում է Արևմուտքին։

Ինչ վերաբերվում է Իրան-Հայաստանի հետ հարաբերություններին, ապա Փաշինյանն այն հնարավոր բոլոր տարբերակներով փոշիացրեց, սարքեց իրեն հարմար, այսինքն այն մակարդակի, ինչի մասին խոսել էր Բոլթոնը դեռևս 2018-ին (պատմական կաղապարներից դուրս գալու հայտնի թեզի հետ միասին): Բնականաբար, այս փաստը, ինչպես նաև Փաշինյանի սերտ մտերմության ձգտումն Արևմուտքի հետ սկսում է չգոհացնել Իրանին, հասունանում է նոր խնդիր Հայաստանի համար։

Ստեղծված իրավիճակում ավելորդ է խոսել Ռուսաստանի մասին, որի հետ հարաբերությունները, եթե փորձենք կոռեկտ ձևակերպել, շատ վատ են, թեև ՌԴ-ն դրանք փորձում է փրկել։ Սա, բնականաբար, ավելացնում է Ադրբեջանի առանց այն էլ բարձր վստահությունը, որը ձևավորվել է պատերազմից հետո, և Ադրբեջանը շարունակում է նույն ռազմավարությամբ առաջ շարժվել։ Շատ կարևոր է նաև ԵԽԽՎ-ում վերջին իրադարձությունները, որոնք Ադրբեջանին էլ ավելին են մտերմացնում ՌԴ-ի հետ, ինչը տվյալ դեպքում Ռուսաստանի համար բավական կոնֆորտ զոնա է ստեղծում, հարավկովկասյան ճակատում որոշակի դիրքային կարգավորում ունենալու առումով, քանի որ Ալիևը փորձելու է հնարավորինս պրոռուսական կեցվածք ընդունել, իհարկե՝ չմոռանալով ավագ եղբոր ձեռքն ավելի պինդ բռնել (Հուլուսի Աքարի նվիրած կացինը վկա)։

Եթե ավելի բաց․ Ալիևը հստակ հայտարարում է, որ դեմ է համաձայնագրի ստորագրման հարցում երաշխավորների առկայությանն այն դեպքում, երբ համաձայնագրի մեծ մասը բանակցվել է միջնորդների մասնակցությամբ, հետպատերազմյան բոլոր կարևոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել միջնորդների մասնակցությամբ։ Միանշանակ է, որ նման հանգրվանի և ներկայիս հռետորաբանությանն Ադրբեջանը մեկ օրում չի հասել, այլ վերջին տարիներին, այդ թվում՝ հայկական կողմի անբավարար արձագանքների պատճառով։ Այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև գլոբալ իրավիճակն Ադրբեջանին վստահություն են ներշնչել, որ գործընթացը կարող է շարունակվել միայն իր դիրքորոշումները պարտադրելու ճանապարհով։

Եվ վերջապես, այս բոլոր հանգամաքներն ու փաստերը համադրելով՝ ակնհայտ է դառնում, որ այդ ամենը կասկածի տակ է դնում, այսպես կոչված,«խաղաղության համաձայնագրի» ստորագրումը, քանի որ ստացվում է, որ ո՛չ Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղու, ո՛չ համաձայնագրի երաշխավորի, ո՛չ սահմանազատման հարցերում կողմերը չունեն փոխըմբռնում, ավելին՝ առկա են արմատական տարաձայնություններ, և ինչքան էլ Փաշինյանը խոսի ու փորձել հանրությանը խաղաղության դարաշրջանի մասին լեգենդներ պատմել, փաստ է, որ նա մնացել է «պրյոմի» տակ։

Արմեն Հովասափյան

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված