Ավագանու արտահերթ նիստ կգումարվի Հայկ Մարությանի եւ եւս 5 ընդդիմադիր ավագանիների լիազորությունները դադարեցնելու հարցով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրեւանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի Հայկ Մարությանին եւ եւս 5 ավագանու անդամների լիազորություննները դադարեցնելու հարցով:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման հավելվածի 73-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 1-ի թիվ 360-Ա որոշմամբ.
2024 թվականի փետրվարի 5-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով.
- Նարինե Հայրապետյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
- Հայկ Մարությանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
- Սոննա Աղեկյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
- Գևորգ Ստեփանյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
- Զարուհի Փոստանջյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:
- Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N45-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին», - հայտնում են քաղաքապետարանից: