Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (02 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ջրաճահճային խանդակների բուսականության պահպանման միջազգային օր, ԱՄՆ և Կանադա՝ Արջամկան օրը, Ադրբեջան՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր, Էստոնիա՝ Մոմերի օր և Տարտուի պայմանագրի կնքման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

891 –վախճանվել է Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավոր Աշոտ Ա Մեծը:

1852- Կ. Պոլսում Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մասիս» պարբերականի առաջին համարը:

1885– ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը։

1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:

1921– ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը:

1961-վախճանվել է հայ խորհրդային արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, Էրմիտաժի նախկին տնօրեն  Իոսիֆ Օրբելին:

 1998- կայացել է «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամների արտահոսք «Երկրապահ» պատգամավորական խումբ:

-հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:

2007- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին: 

2011-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:

2021-կալանավորվել է գործարար Դավիթ Գալստյանը կամ Պատրոն Դավիթը, ըստ նախաքննական մարմինի նա բանակին խարդախության միջոցով մատակարարել է 70-ականների արտադրության զինամթերք և խոշոր չափի վնաս է հասցրել պետությանը։

2022-Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

506 —թագավոր Ալարիխի հրամանով մշակվել և հրապարակվել են օրենքներ, որոնք հայտնի են «Հռոմեկան օրենքներ վեստգոթերի համար» (լատիներեն Lex romanorum Visigothorum) կամ «Ալարիխի կրճատումներ» (լատիներեն Breviairum Alaricionum) անվանումներով:

629 —Ճապոնիայի 34-րդ կայսր է դարձել Դզյոմէյը:

962 —Օտտոն 1-ինը դարձել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր:

1141 — Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտը Լինկոլնի մոտ թագավոր Ստեֆանի և թագուհի Մաթիլդեա Շոթլանդացու կողմնակիցների միջև, որի արդյունքում Ստեֆանի բանակը ջախջախվել է, որն էլ հնարավորություն է տվել Մաթիլդային զավթել իշխանությունն Անգլիայում:

1238 —մոնղոլ-թաթարական Բատիր խանի կողմից կողոպտվել է Մոսկվան:

1421 —չինական նոր տարվա տոնակատարությունների շրջանակում կայսր Չժո Դին Պեկինում հանդիսավորությամբ բացել է նորակառույց Արգելված քաղաքը:

1536 —իսպանացի կոնկիստադոր Պեդրո դե Մենդոսան Լա-Պլատյի արևմտյան ափին հիմնադրել է Բուենես-Այրես բնակավայրը, որը հետագայում դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը:

1542 —Ադալո-եթովպիական պատերազմի ժամանակ Բասենտի ճակատամարտում Քրիշտովան դե Գամմայի ղեկավարած պորտուգալական բանակը ջախջախել է Ադալի սուլթանատի մուսուլմանական բանակին:

1709 – Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց նավ են վերցրել նավաստի Ալեքսանդր Սելկիրկին:Նա հանդիսացել է Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, իսկ այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։

1848 –Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով  ավարտվել է Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ը լիակատար հաղթանակ է տոնել Մեքսիկայի նկատմամբ։

-Կալիֆոռնիական ոսկու տենդի ժամանակ Սան-Ֆրանցիսկոյի նավահանգստում կայանել է չինացի էմիգրանտներով բեռնված առաջին նավը:

1868 —կայսրամետ Սացումա և Տյոսյու կոմսությունների միության ուժերով գրավվել է Օսակա ամրոցը, որը հանդիսանում էր Տոկուգավա սյոգունների տոհմի հենարանը:

1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:

1882 – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։

1886 —ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես նշել են Արջամկան օրը:

1892 —Մերելենդ նահանգի Բալթիմոր բնակավայրի բնակիչ Ուիլյամ Պեյնտերը ստացել է շշի հերմետիկ փակման համար իր ստեղծած թագանման թիթեղյա խցանի արտոնագիրը:

1918 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:

 —Ռուսաստանում Ժողովրդական կոմիսարների խորհուրդն ընդունել է  «Եկեղեցին պետությունից և դպրոցից առանձնացնելու մասին» դեկրետը:

1925 –վախճանվել է  ֆինն բանագետ Անտի Աարնեն:

1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից:

1935 —հանցագործությունների բացահայտման գիտական մեթոդների լաբորատորիայի աշխատակից Լեոնարդ Կիլերը ներկայացրել է իր ստեղծած սարքը՝ պոլիգրաֆը, որը հայտնի է Ստի դետեկտոր անունով:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  փաստացի ավարտվել է Ստալինգրադի ճակատամարտը, որը այդ  պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն էր։

1970– վախճանվել է անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելը։

1970 —Մյունխենում առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն:

1977– ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։

1982- նպատակ ունենալով ճնշել «Մուսուլման-եղբայրներ» խմբավորման ապստամբությունը սիրիական զինված ուժերը հրետանային պատրաստությունից հետո գրոհել և գրավել են Համա քաղաքը:.

1998 –վախճանվել է լեհ հրաբուխաբան Հարուն Թազիեֆը:

2008 —վախճանվել է ամերիկացի գենետիկ և բիոքիմիկ Ջոշուա Լեդերբերգը:

2020-Ավելի քան 20 մարդ է զոհվել Տանզանիայում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

Կ. Խաչիկյան

Ադրբեջանը չի կատարի Եվրադատարանի որոշումները․ Ալիեւ Փոթորիկ է մոտենում, որը կազդի բոլորի վրա. Էրդողան Ալիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին Վարդենիս քաղաքում ապրիլի 10/11-ին հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումըՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարձակումների մասին 35-ամյա կնոջ սպանության գործով դատական նիստից հետո կարգադրիչ է մահացել Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. Գրանցվել է 17 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մեդալԶախարովան խոսել է Սյունիքի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին «Ինչո՞ւ է Հայաստանը խնդրում անդամակցել ԵՄ-ին. ի՞նչ շեղող մանևր է նա անում Ռուսաստանի քթի տակ»««Փաշինյանը կփախչի Ամերիկա կամ Թուրքիա». Ժիրինովսկին Հայաստանում իշխանափոխություն է կանխատեսել» Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից Ահաբեկման ակտ՝ Նիկոլ Փաշինյանից. ակտիվիստին կդատեն, բայց ոչ խիստ Երևանի Թեքեյանի անվան դպրոցում երեխաները սնվում են ամենափնթի պայմաններում. Shamshyan Ինչո՞ւ է հանգիստ Նիկոլ Փաշինյանը Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակից Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև Վարդենիսում ականազերծման աշխատանքների ժամանակ հայ զինվոր է վնասվածք ստացել. Hraparak «Ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ չկան. ԱԳՆ խոսնակՀայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը․ պատմության այս օրը (09 ապրիլ)ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՋուր չի լինելու բավականին երկար ժամանակ Լավ պրծանք․ Սուրենյան «Հայաստանն իրեն զրկեց այս ամենից»․ Ալիևի հայտարարությունը Ձյուն ռուսական Արմավիրում (տեսանյութ) ՌԴ-ն գիշերը ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման․ իրավիճակը՝ երկրում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ Մինչ Ադրբեջանն ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ է իրականացնում, ՀՀ կառավարիչներն այդ ընթացքում հեծանվավազքում նոր «բարձունքներ» են նվաճում․ Տիգրան ԱբրահամյանԵս շատ բախտավոր եմ, որ այս թիմն ունեմ․ Ինձագի Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 158 ԱԹՍ է խոցվել Իլոն Մասկի եկամուտը կտրուկ նվազել է Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում Ճանապարհորդական գործակալները Խանտի Մանսիյսկի Ինքնավար Օկրուգի նորաձևության սիրահարներին հրապուրում են Հայաստանում գնումներ կատարել Հայաստանին հարված կարող է լինել անսպասելի վայրից. վատ սցենար է բարձրաձայնել Աբբաս ՋումանԱռողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը նոր համավարակն անխուսափելի է համարում Պետդումայում կանխատեսել են Հայաստանի համար սարսափելի հետևանքներ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Գեորգի Բովտի մեկնաբանությունը. Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է աջակցությունը տեղական մակարդակում Շտապօգնության բուժքրոջ վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ «Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին Լավրովի նախազգուշացումը դեսպաններին Փաշինյանի իշխանության հերթական անարժանապատիվ քայլը Ի՞նչ էր փնտրում Արարատ Միրզոյանը ԴուբայումԱրագածոտնում «Mercedes Sprinter»-ը բախվել է հողաթմբերին. կա տուժած Փաշինյանը խնդիրներ ունի սեփական կադրերի հետԸմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Կյանքից անժամանակ հեռացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ներսես Քարամյանը Նախկին պատգամավորի ողբերգական վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել Վարորդը երեխային թմրանյnւթ չի հյուրասիրել․ ինչպե՞ս է 3-ամյա երեխայի առողջական վիճակը
Ամենադիտված