ԵԱՏՄ-ի նկատմամբ վարչապետ Փաշինյանի մոտեցումը համապատասխանում է ՌԴ–ի շահերին. Միշուստին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ԵԱՏՄ ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները մեծապես համապատասխանում են ռուսական մոտեցումներին, Մոսկվան պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ձեր առաջարկած առաջնահերթությունները ինտեգրման հետագա զարգացման վերաբերյալ: Դրանք հետևողական են և մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար»,- ասել է Միշուստինը։