Լևոն Բաբուջյանը և Ռադիկ Աբրահամյանը երկրորդ տեղն են գրավել Իրանում անցկացված մրցաշարում
ՍՊՈՐՏԻրանի Քերմանշահ քաղաքում ավարտվել է «2nd Taq-e Bostan Cup» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարի A խմբում գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը, 9 հնարավորից վաստակելով 6.5 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Այս մասին հայտնոււմ է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Վլադիմիր Շահինյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը։
Մրցաշարի B խմբում Ռադիկ Աբրահամյանը, 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը: