Մեսսիի պահվածքը հիասթափեցրել է հոնկոնգյան ակումբի ներկայացուցիչներին
ՍՊՈՐՏԱրգենտինական «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ խաղադաշտից դուրս Հոնկոնգի ֆուտբոլիստների հետ շփվելու դժկամությունը հիասթափեցրել է «Հոնկոնգ ХI» ակումբի որոշ ներկայացուցիչների, հաղորդում է South China Morning Post-ը:
Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը մերժել է լուսանկարվելու խնդրանքը և չշփվող է եղել, ի տարբերություն թիմակիցների, ովքեր շապիկներ են ստորագրել և ակումբի համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմի, որը ևս ուրախությամբ լուսանկարվել է:
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամի»-«Հոնկոնգ XI» (4:1) ընկերական հանդիպման ժամանակ տրիբունաներում 38323 հանդիսական կար, ովքեր խաղադաշտում սպասում էին աստղային ֆուտբոլիստներին։ Այնուամենայնիվ, Մեսսին ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին ազդրի ձգման պատճառով: