Ford-ը ներկայացրել է Transit Connect-ի նոր մոդելը (լուսանկարներ)
ՖՈՏՈԱմերիկյան Ford մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Transit Connect կոմպակտ ֆուրգոնի նոր մոդելը, որը վաճառքում կհայտնվի 2024 թվականին:
Նոր մոդելը կառուցված է նոր Volkswagen Caddy-ի հիման վրա և գերմանական մոդելից տարբերվում է միայն իր թափքի ձևավորմամբ և սրահով:
Ֆուրգոնի առանձնահատկությունը կլինի բեռնախցիկում շարժական միջնորմը։
Շարժիչների շարքը ներառում է 2-լիտրանոց EcoBlue դիզելային շարժիչ (102 և 122 ձիաուժ), որը համակցված է 6-աստիճան մեխանիկական փոխանցման տուփի կամ 7-աստիճան PowerShift ռոբոտացված փոխանցման տուփի հետ: Առկա է լիաքարշակ տարբերակ:
Transit Connect-ն ունի նաև հիբրիդային տարբերակ՝ 150 ձիաուժ հզորությամբ ուժային համակարգ, որը հիմնված է 1,5 լիտրանոց բենզինային շարժիչի և էլեկտրական շարժիչի վրա:
Նոր Ford Transit Connect-ը շուկայում կհայտնվի 2024 թվականին։