Ադրբեջանը հետաքննություն է սկսել Հայաստանից սահմանն ապօրինի հատած Չեխիայի քաղաքացու նկատմամբ
ԻՐԱՎՈՒՆՔՀայաստանից Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հետևանքով ձերբակալված Չեխիայի քաղաքացու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննչական և օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից։
Նշված անձի կալանավորման մասին տեղեկացվել է Ադրբեջանում Չեխիայի դեսպանատուն։