Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում ներմուծման նոր արգելքներ չեն լինի. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովը ներմուծման նոր արգելքներ չի մտցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փուլում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Ե՛վ հանձնաժողովը, և՛ Եվրամիության անդամ երկրները ցանկանում են արագ ընդունել միջոցառումների նոր փաթեթ՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու տարելիցի կապակցությամբ:
Չնայած ԵՄ որոշ երկրների կոչերին՝ արգելել ավելի շատ ռուսական արտահանում, ինչպիսին ալյումինն է, Եվրահանձնաժողովը կառաջարկի միջոցառումների փաթեթ, որը, հուսով է, նվազագույն բանավեճ կառաջացնի անդամ երկրների միջև, որպեսզի այն արագ ընդունվի, գրում է Reuters-ը։ Անդամ երկրները պետք է միաձայն քվեարկեն նոր պատժամիջոցների ընդունման համար։
Դիվանագետներից մեկի խոսքով՝ պատժամիջոցների 13-րդ փաթեթը կարող է ընդլայնել ռուսական ընկերությունների ցանկը, որոնց ԵՄ ընկերությունները չեն կարող վաճառել երկակի օգտագործման ապրանքներ։ Reuters-ի աղբյուրները հավելել են, որ պատժամիջոցների 13-րդ փաթեթի ընդունումից հետո Եվրահանձնաժողովը արագ կառաջարկի միջոցառումների 14-րդ փաթեթ, որը կարող է ներառել ներմուծման նոր արգելքներ։