Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոլոր կողմերի համար վտանգավոր ակտիվացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհաքաղաքական նոր զարգացումների պայմաններում վտանգավոր աստիճանի սկսում է կարևորություն ստանալ Թուրքիայի դերակատարությունը, որը պայմանավորված է ինչպես այդ երկրի աճող ներուժով, այնպես էլ կարևոր աշխարհագրական դիրքով, որը ջրբաժան է Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև։ Ընդ որում, վտանգավոր՝ ոչ միայն Հայաստանի համար, այլև Ռուսաստանի ու, որքան էլ տարօրինակ հնչի, Արևմուտքի համար: Ու սա՝ բոլոր կողմերի հետ հարաբերությունների պահպանման առերևույթ «պատկերի» ֆոնին:

Ընդ որում, ամբիցիոզ պանթուրքական ծրագրերի իրականացման մարմաջով Թուրքիան իր ինքնուրույն խաղն է փորձում առաջ տանել ու փորձում միաժամանակ համագործակցել այնպիսի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որոնք Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ դիմակայության կամ մրցակցության մեջ են։ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի գլխավոր մրցակից Չինաստանի հետ՝ նպատակ հետապնդելով, որ չինական ընկերությունները տարբեր ծրագրեր իրականացնեն ու գումարներ ներդնեն Թուրքիայի տնտեսության մեջ։ Բայց Արևմուտքի համար հիմնական խնդիրը ոչ այնքան Անկարայի ու Պեկինի համագործակցությունն է, որքան Անկարայի ու Մոսկվայի։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ պետություն, իրեն թույլ տվեց Ռուսաստանից գնել Ս400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչի արդյունքում ԱՄՆ-ը ռազմական ոլորտի վրա որոշ ուղղություններով Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ է սահմանել։

Արդյունքում Թուրքիան դուրս եկավ նաև հինգերորդ սերնդի F35 կործանիչների ծրագրից։ Բայց Թուրքիայի համար Ռուսաստանը մեծ կարևորություն է ձեռք բերել ոչ միայն նրա համար, որ էներգակիրների խոշոր արտահանող է, այլև հենց ՌԴ-ի միջոցով են թուրքերը կառուցում «Ակկույու» ատոմակայանը, որը էլեկտրաէներգիայի արտադրության մեծ հզորություն է ապահովելու։ Նախատեսվում է մեկ այլ ատոմակայան ևս կառուցել։ Փաստացի դրանով Թուրքիան դառնում է ատոմային տերություն։ Միաժամանակ, Թուրքիան Ռուսաստանից այնպիսի տեխնոլոգիաներ է ձեռք բերում, որոնք Արևմուտքը չի տրամադրում։ Իսկ ինչո՞ւ չի տրամադրում, թերևս պարզ է։ ԱՄՆ-ն ու Եվրոպան չեն ցանկանում, որ Թուրքիան տեխնոլոգիապես շատ զարգանա, քանի որ դրա արդյունքում դուրս կգա Արևմուտքի ազդեցության ուղեծրից։

Ուստի, Թուրքիան էլ իր հերթին ամեն անգամ շանտաժի է ենթարկում Արևմուտքին, որ եթե իրեն համապատասխան զինամթերք ու տեխնոլոգիաներ չտրամադրեն, ինքը դրանց շուրջ կսկսի համագործակցել Ռուսաստանի հետ։ Բայց իրականում պարզ է, որ Թուրքիան ու Ռուսաստանը չեն կարողանա շատ խորացնել իրենց համագործակցությունը, քանի որ ռազմավարական առումով իրենց շահերը հակակշռում են միմյանց, իսկ այդ երկրները տարբեր ռազմաքաղաքական միավորումների են անդամակցում։ Բայց ռուսական տեխնոլոգիաները ստանալով հանդերձ, մի շարք հարցերում Անկարայի շանտաժը որոշակի արդյունք է տալիս։ Օրինակ՝ տևական ժամանակ Անկարան սպառնում էր արգելափակել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, բայց ինչ-որ մի պահի երկու երկրի համար էլ կանաչ լույս վառեց։ Ու հատկապես Շվեդիայի անդամակցությանը հավանություն տալուց հետո Թուրքիայի ու Արևմուտքի հարաբերություններում էական ջերմացում է նկատվում։

Վաշինգտոնի կողմից արդեն ընթացքի մեջ է F16 կործանիչների տրամադրման հարցի դիտարկումը։ Կանադան վերացրել է Թուրքիայի նկատմամբ ռազմական տեխնիկայի և ռազմական կոմպոնենտների վաճառքի այն արգելքը, որը հաստատվել էր Արցախյան պատերազմից հետո։ Ավելին, Ս400 ռուսական համակարգերից հրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը խոստանում է վերականգնել Թուրքիայի մասնակցությունը F35 վերջին սերնդի կործանիչների ծրագրին։ Այդ մասին կոնկրետ հայտարարել էր Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիային Արևմուտքը ավելի շատ է պետք թուրքական տնտեսությունը կայունացնելու համար, քանի որ լիրան մեկը մյուսի հետևից արժեզրկման ռեկորդներ է սահմանում։ Իրավիճակն այնքան մռայլ է, որ հերթական անգամ փոխվեց Թուրքիայի ԿԲ նախագահը։ Եվ որպեսզի Անկարան Արևմուտքից որոշակի ֆինանսատնտեսական աջակցություն ստանա լիրայի փոխարժեքը կայունացնելու համար, թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները։

Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե Թուրքիան ընտրություն կատարելու լինի Ռուսաստանի և Արևմուտքի միջև, վերջիվերջո վերջինիս կողմն է անցնելու։ Այլ հարց է, որ Ռուսաստանն, իր տեխնոլոգիաները տրամադրելով, զարգացնում է Թուրքիային, որը հետևողականորեն փորձում է հաստատվել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ռուսաստանին դուրս մղելու ակնկալիքով։ Մոսկվան իր ձեռքով հզորացնում է իր ապագա ախոյանին։ Անկարան իր ոտքը շատ է պնդացրել Ադրբեջանում, սակայն Թուրքիային կանգնեցնելու ճանապարհը անցնում է միայն Հայաստանով։ Եթե Հայաստանի պատնեշը վերացավ, ապա Թուրքիայի ճանապարհը բացվելու է Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից Ռուսաստանին դուրս մղելու համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը
Ամենադիտված