Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական պրիզման՝ Նիկոլի տեսլական

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին օրերին հայաստանյան իշխանությունների կողմից լայն թափով սկսեց ավելի ակտիվանալ պետականաքանդման քայլերը, որոնք արտացոլվեցին մի քանի փայլատակումներով:  Փաշինյանական նոմենկլատուրայի հետևողական պայքարը Հայոց պատմության, անցյալի, Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ինքնության դեմ արդեն ստանում է ինստիտուցիոնալ դրսևորում՝ ի դեմս նոր Սահմանադրության ընդունման նախաձեռնության։ Այս մասին նա հստակ թեզիսներ ներկայացրեց իր վերջին ինքահարցազրույցում։ 

Ամենօրյա ռեժիմով, պատեհ-անպատեհ ինքնիշխանությունից, լեգիտիմությունից ու ժողովրդավարությունից զառանցող Փաշինյանը և իր քարոզիչներն անվստահ առոգանությամբ փորձում էին համոզել, թե նոր Սահմանադրության ընդունումը կապ չունի Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ, չնայած օրերս Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ՝ «այո, Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության հետ կապված մտահոգություններ է հայտնել»։ Դրանից բացի, իր խոսքում Նիկոլը ևս վերահաստատեց, որ կան «անհանգստություններ»։

Այստեղ շատ կարևոր է այն դրվագը, որ Փաշինյանն անընդհատ կիրառում էր իր խոսույթում․ նա` խոսելով Սահմանադրության անհրաժեշտության և, իր բնորոշմամբ, «ժամանակակից նարատիվների հետ ունեցած անհամապատասխանությունների» մասին, անընդհատ ընդգծում էր, թե «եկեք այս դրվագը նայենք Թուրքիայի կամ Ադրբեջանի տեսանկյունից»։ Այսինքն, Նիկոլը ՀՀ շահերը փորձում է նայել թուրքական պրիզմայով և սեփական գործողություններն ու քայլերը համապատասխանեցնել թուրքական քիմքին ու բացի այն, որ ինքն է այդպես մեկնաբանում` ողջ գործընթացը խեղաթյուրելով որպես բացարձակ ճշմարտություն՝ հանրությանը գցում է անհասկանալի ալեգորեաների մեջ։

Այս ամենից ստացվում է այն, ինչն, ըստ էության, պաշտոնապես հաստատվել է, որ ինքնիշխան Հայաստանը սեփական Սահմանադրությունն ամբողջովին փոխում և ընդունում է այլ երկրի պահանջով, այն էլ՝ ոխերիմ թշնամի երկրի։ Իսկ քաղաքական դաշտի, այդ թվում նիկոլական ընդդիմադիրների կողմից քար լռություն. պայմանական եկեք պատկերացնենք՝ ինչպիսի ոռնոց ու վայնասուն կբարձրացնեին սորոսական էպոտաժային կերպարներն ու մնացած անդեմ, անգաղափար խաղացողները, եթե, ասենք, ՀՀ Սահմանադրության որևէ դրույթի հետ կապված իր դիտարկումները ներկայացնենք, օրինակ, ՌԴ-ն։ Միանգամից դեսպան կկանչվեր ԱԳՆ, նոտաներ, անհամաձայնության ու հակառուսական պիկետներ կհորդային Երևանում՝ հենց Նիկոլի ուղղորդմամբ, իսկ հիմա, երբ թուրքն ասում է՝ պետք է հրաժարվես Ցեղասպանություն եզրույթի սահմանադրական կիրառելիությունից, մոռանաս քո անցյալը, գլխիկոր՝ ձեռքներս վեր պարզած հորթի հրճվանք ենք տեսնում։ 

Այստեղ խորը մասնագիտական գիտեիքներ ունենալու կարիք չկա, որ հասկանանք հետևյալը․ Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ ոչ միայն անդեմ ու անատամ, որևէ տեսլականից զուրկ ՀՀ Սահմանադրություն, այլ, որպեսզի հայ հասարակությունը զրկվի իր ինքնությունից՝ երեխաներին չուսուցանեն Հայոց պատմություն, Հայ Առաքելական եկեղեցին չունենա իր դերը հավատացյալ ժողովրդի համար, այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ նրանք հասել են իրենց գոնե միջնաժամկետ բոլոր նպատակներին։

Ի դեպ, խնդիրն այն է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար վտանգավոր է ոչ թե այսօրվա, այլ՝ անցյալի ու ապագայի Հայաստանը։ Ակնհայտ է, որ թուրքերը ներկայիս Հայաստանից ոչ մի սպառնալիք չեն զգում, քանի որ նրա ղեկավարությունը հերթով կատարում է իրենց բոլոր պահանջները։ Ադրբեջանը խնդիրներ ունի՝ Հայաստանի վաղ անցյալի, իսկ Թուրքիան՝ Հայոց ողջ պատմության հետ։ Նրանց պետք է Հայաստան առանց անցյալի և պատահական չէ, որ պահանջվում է  ապագայի դեմ պայքարը սկսել անցյալից, քանի որ հենց անցյալում, պատմության մեջ են աղբյուրները, որոնք իրադարձությունների այս կամ այն զարգացման դեպքում կարող են հասարակության ու պետության համար վերածննդի հիմք դառնալ։

Քանի որ, Նիկոլի բնորոշմամբ, երկու ցլերը շարունակում են օրակարգում ունենալ պանթուրքիզմը, որպես ազգային ինքնության ու պետական հիմնական դոկտրին, ապա միանշանակ տրամաբանական է, որ նրանց անհրաժեշտ է, որ հայկական ինքնությունը խեղվի այնպես ու այնքան, որպեսզի սեփական պատմության ու հիշողության մեջ ապագա սերունդները չգտնեն արժեքային, բարոյական այնպիսի կռվաններ, որոնք նրանց կարող են ստիպել Անկախության հռչակագիրը վերականգնել ոչ թե զուտ որպես իրավական փաստաթուղթ, այլ՝ իրագործել դրանում արտահայտված նպատակները։

Բարդ բան չէ, ընդամենը մի քիչ մտածել է պետք։

Արմեն Հովասափյան

Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում
Ամենադիտված