Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում կարծիք կա, որ տեղի ունեցածը խայտառակություն է․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ նրա ընտանիքի շուրջ կատարվող իրադարձություններն անսպասելի ընթացք են ստանում ներիշխանական տիրույթում։ «Քաղպայմանագիր» խմբակցությունն ինքնուրույնություն դրսեւորելու, գործադիրին եւ գործադիրի ղեկավարին հակադրվելու բացառիկ փորձեր է անում։

Բանն այն է, որ նախօրեին իշխող խմբակցության փակ նիստում պատգամավորները քննարկել են էկոնոմիկայի նախարարությունում գնումների ոլորտի հետ կապված քրեական գործերի պատմությունը, որի շրջանակներում օրերս կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրենն ու երկու աշխատակիցները, որոնցից մեկն Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է, եւ գրեթե միաձայն որոշել, որ կալանավորված աշխատակիցների նկատմամբ անարդարություն է տեղի ունենում, եւ դա անհարգալից վերաբերմունք է օրենսդիր մարմնի ղեկավարի, ըստ այդմ` նաեւ իշխող խմբակցության նկատմամբ: Եվ որոշել են խափանման միջոցը փոխելու երաշխավորություն ներկայացնել իրավապահներին: Երեկ օրվա ավարտին արդեն ստորագրահավաքն իրականացվել էր` կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները հերթով շտապում էին խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի աշխատասենյակ եւ ստորագրում դատարան ներկայացվելիք փաստաթղթի տակ։ Երեկոյան 5-6-ի դրությամբ մեր աղբյուրները հաղորդեցին, որ 65 պատգամավոր է ստորագրել՝ ՔՊ 71 հոգանոց խմբակցությունից, չնայած այդքան ստորագրության կարիք չկար` կարող էին բավարարվել մեկ տասնյակ ստորագրությամբ։ Չէին ստորագրել երկրից բացակայողները եւ մի քանի հոգի:  

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ական պատգամավորները նախորդ օրվա խմբակցության նիստում չեն թաքցրել իրենց վրդովմունքը կատարվածի վերաբերալ։ Նիստին Ալեն Սիմոնյանը չի մասնակցել, թեման բացել են Հովիկ Աղազարյանն ու ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը: Վերջինս գրեթե կրկնել է «Սիներջիի» տնօրենի վերաբերյալ օրեր առաջ իր հրապարակային ելույթը, շեշտել, որ տեղի ունեցածը խայտառակություն է մի քանի դրվագով` նախ, որ հեղինակավոր ընկերության եւ մասնագետների անվան հետ են խաղում՝ հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը, բացի այդ՝ ակնհայտ մեղմացուցիչ հանգամանք համարվող փաստը, որ կանայք իրենց խնամքի տակ մանկահասակ երեխաներ ունեն։

Խնդիրն այն է, որ իշխող ֆրակցիայում խորհրդարանական վերջին ընտրություններից հետո ներքին պայմանավորվածություն է եղել, որ որեւէ քրեական գործով, որեւէ մեկի համար չպետք է երաշխավորություն ներկայացնեն, որպեսզի դատարաններին չկաշկանդեն իբրեւ թե իշխանության ներկայացուցիչների մանդատով, սակայն խմբակցության նախօրեի նիստի ժամանակ փաստել են, որ տեղի ունեցածն աննախադեպ է, խայտառակություն է, եւ իրենք չեն կարող անտարբեր անցնել կատարվածի կողքով։ Իհարկե, ՔՊ-ականները հասկացել են, որ գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական բաղադրիչ ունի, եւ Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելով՝ փորձում է ծնկի բերել ԱԺ նախագահին, եւ չկա երաշխիք, որ վաղն իրենցից յուրաքանչյուրը չի հայտնվի ԱԺ նախագահի կարգավիճակում, ով ամենաքիչը կարող էր հայտնվել, որովհետեւ իրենցից շատ է ծառայել Փաշինյանին։ Իհարկե, կանանց հանդեպ նման վերաբերմունքն աննախադեպ չէ, քանի որ ամիսներ առաջ էլ Փաշինյանի վարչակարգը բռնության կոչի համար կալանավորել էր ընդդիմադիր Տաթեւ Արցախցուն, ով նույնպես մանկահասակ երեխաներ եւ առողջական խնդիրներ ունի։

Ինչեւէ, ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես որոշել են, որ հարկավոր է երաշխավորություն ներկայացնել կալանավորված երեք անձի համար, շատերը նույնիսկ դատապարտող ելույթներ են ունեցել, այդ թվում` Սոնա Ղազարյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք։ Անգամ Ալեն Սիմոնյանի հետ ոչ այնքան ջերմ հարաբերություններ ունեցող Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանն են համաձայնել թիմակիցների դիտարկումների հետ։ Հայկ Կոնջորյանը երեկ լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ կային «հանրային ազդակներ», նաեւ այդ պատճառով են որոշել երաշխավորագիր ներկայացնել: «Կանանց մասով կա մեղմացուցիչ հանգամանք: Խոսքը մանկահասակ երեխաների առկայությունն է: Աշոտ Հովհաննիսյանի մասով նաեւ քննարկման ժամանակ մտքեր են հնչել, որ նա իր ոլորտի բավական վաստակավոր անձնավորություն է, եւ կարծում ենք՝ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա, ըստ էության, օրենսդրության սահմանած հնարավորություններից որոշել ենք, որ կարելի է այս անգամ օգտվել»,- ասաց Կոնջորյանը:

Նման միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկվե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ՔՊ խմբակցության ղեկավարը բացասական պատասխան տվեց: Պատգամավոր Էմմա Պալյանն էլ վստահեցրեց՝ ինչ էլ լինի, ինքն Ալեն Սիմոնյանի կողքին է․ «Անմեղության կանխավարկածի հարց կա, որեւէ գնահատական իրավապահ համակարգին տալ չեմ կարող, միայն կարող եմ ասել, որ ես բավականին երկար ժամանակ թե՛ Ալեն Սիմոնյանին, թե՛ իր կնոջը ճանաչում եմ, շատ հարազատ մարդու մասին եք խոսում: Ես չեմ պատկերացնում, որ ձեր նշած մարդիկ կարող էին նման իրավիճակում հայտնվել։ Ալեն Սիմոնյանին ՔՊ թիմի ներսում շատ սիրում, հարգում են: Ես 2016-ից ՔՊ-ի անդամ եմ եւ վստահաբար կարող եմ ասել, որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որ հարգված, սիրված ընդունված է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության ներսում: Ես միշտ լինելու եմ նրա կողքին, ավելի քան վստահ եմ, որ ամբողջ խմբակցությունը նույն կարծիքն ունի»:

ՔՊ կուլիսներում երեկ քննարկում էին, որ իրենց դիմումը նաեւ լակմուսի թուղթ է դառնալու ներիշխանական հարաբերություններում` եթե դատարանը մերժի 60-ից ավելի պատգամավորի երաշխավորությունը, ապա պարզ կդառնա, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատերազմ է հայտարարել խորհրդարանին եւ նրա ղեկավար Ալեն Սիմոնյանին։ Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նման սցենար հնարավոր է։ «Ես գտնում եմ, որ կանանց, մանկահասակ երեխաների նկատմամբ ծայրահեղ վերաբերմունք է դրսեւորվել, բայց բոլոր դեպքերում դա իրավապահների որոշելիքն է,  չեմ բացառում, որ դիմումը մերժեն, որովհետեւ դա իմպերատիվ բնույթ չի կրում... բոլոր դեպքերում մենք մեր անհանգստությունը կհաղորդենք»,- ասաց  Աղազարյանը՝ շարունակելով․ «Բոլոր դեպքերում, որքանով տեղյակ ենք գործի բնույթին, կարծում ենք, որ ընտրված միջոցը համարժեք չէ, հանգիստ կարող էին տնային կալանք տալ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ)
Ամենադիտված