Իրանում ձերբակալել են Ադրբեջանից ղեկավարվող դիվերսանտների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հետախուզության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Իսլամական Հանրապետության տարածքում դիվերսիա ծրագրող մի խումբ անձանց։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին երկրի անվտանգության մարմիններում։
Նրանց տվյալներով՝ «լրտեսներն ու ահաբեկիչները մտել են Իրան՝ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգությունը խաթարելու նպատակով գործողություններ և դիվերսիաներ իրականացնելու համար»։ Կենտրոնը, որտեղից ղեկավարվել է խմբավորումը գտնվում է Ադրբեջանի տարածքում։
Փետրվարի 2-ին Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ 28 երկրներում հայտնաբերվել են իսրայելական Մոսադի գործակալներ։