Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմակողմ արտաքին քաղաքականության չօգտագործվող ներուժը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում մի շարք ուղղություններով ինչքան էլ պահպանվի Արևմուտքի հեգեմոնիան, միևնույնն է, աստիճանաբար անցում է կատարվում բազմաբևեռ աշխարհակարգին։ Այս պայմաններում աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները ոչ միայն ավելի փոխկապակցված են դառնում միմյանց, այլև ժամանակի ընթացքում նոր ծանրության կենտրոններ են ի հայտ գալիս։ Ու քանի որ աշխարհն ավելի փոխկապակցված է դարձել, ապա այդ ուժերի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում նույնիսկ մեծ հեռավորություն ունեցող տարածաշրջաններում ծավալվող իրադարձությունները։ Օրինակ՝ Հնդկաստանին մեծապես հետաքրքիր են Հարավային Կովկասում զարգացումները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պակիստանն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ու առաջ է տանում հակահնդկական օրակարգը, ապա Հնդկաստանն էլ նրանց Հարավային Կովկասում հակակշռելու նպատակով աջակցում է Հայաստանին ու զենք է մատակարարում։ Տարբեր տարածաշրջաններում ուժերի համակշիռը կարևոր է նաև խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման տեսանկյունից։

Օրինակ՝ Չինաստանը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության իրագործման միջոցով ներթափանցում է տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Աֆրիկա ու Լատինական Ամերիկա։ Ուստի, այս պայմաններում շատ է կարևորվում բազմակողմանի արտաքին քաղաքականությունը և համագործակցության խորացումը միաժամանակ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հետ։ Այս հարցում պետք է դուրս գալ այն կարծրատիպային մտածողությունից, որը ձևավորվել էր Խորհրդային Միության փլուզումից հետո: Առավել ճկուն գործելու անհրաժեշտությունը հատկապես հրատապ է Հայաստանի դեպքում։

Հայաստանի քաղաքականության մեջ ավելի շատ դրոշմված է Արևմուտք-Ռուսաստան արտաքին քաղաքական երկընտրանքը։ Այնինչ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է բալանս ապահովել՝ միաժամանակ չվատթարացնելով հարաբերությունները ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ։ Կամ Արևմուտքի հետ հարաբերությունները չխորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին և հակառակը։ Բայց միայն մեկ կողմին շատ հարելու քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները մեծ հարված են հասցրել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, որի վերականգնման հարցը մնում է օրակարգային։ Մյուս կողմից էլ՝ լիովին իրացված չէ հարևան Իրանի հետ հարաբերությունների մեր ներուժը։ Իրանը Հայաստանի համար կարող է դառնալ Պարսից ծոց ու Հարավային Ասիա դուրս գալու ուղի, իսկ Հայաստանն Իրանի համար՝ Վրաստանով Սև ծով ու Եվրոպա դուրս գալու ճանապարհ։

Պատահական չէ, որ իրանական կողմը պարբերաբար հայտարարում է, թե իր համար անընդունելի է տարածաշրջանում սահմանների փոփոխությունը։ Իսկ Թեհրանի դիրքորոշումը չեն կարող հաշվի չառնել։ Անգամ ԱՄՆ-ն է ստիպված Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում հաշվի առնել իրանական գործոնը։ Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է իր հարաբերությունները զարգացնի ասիական մյուս ծանրության կենտրոնների հետ։ Եվ առանցքային է հատկապես Պեկինի հեր հարաբերությունների խորացումը։ Չինաստանը տնտեսական ու տեխնոլոգիական ոլորտում ահռելի հաջողությունների է հասել՝ դառնալով, այսպես ասած, աշխարհի գործարանը։ Ուստի, Հայաստանին շատ հետաքրքիր կարող է լինել չինական փորձի փոխանցումը, ինչպես նաև չինական ներդրումների ծավալի ավելացումը մեր տնտեսության մեջ։ Բացի այդ, Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ծրագրերի իրականացումը մեծ առավելություններ կարող է տալ Հայաստանին։ Եվ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվող ճանապարհահատվածի մի ուղղությունն էլ կարող է անցնել Իրանով և Հայաստանով։ Բայց 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-չինական հարաբերություններում դրական առումով մեծ տեղաշարժեր չեն նկատվում։

Ավելին՝ մի շարք խոչընդոտներ ստեղծվեցին։ Օրինակ՝ Հայաստանը միացավ ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնությամբ ստեղծված կրոնի ազատության ալյանսին, որը ուղղված է Չինաստանի դեմ։ Մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական շախմատային տախտակում նկատելի է դառնում Հնդկաստանի վերելքը, քանի որ արդեն երկրորդ տարին է, որ այն դարձել է ամենամեծ տնտեսական աճ արձանագրող խոշոր տնտեսությունը։ Կապիտալը հոսում է դեպի հնդկական տնտեսություն, զարկ է տրվում հնդկական արտադրությանը։ Եվ փորձագետները կանխատեսում են, որ տարիների ընթացքում Հնդկաստանը դառնալու է աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունը։ Իսկ տնտեսական հզորությունն իր հետ բերելու է նաև ռազմական ու արտաքին քաղաքական պոտենցիալի ավելացում։

Հայ-հնդկական հարաբերությունները հիմնականում դիտվում են սպառազինությունների մատակարարման և դեպի Հայաստան հնդիկ աշխատողների կամ ուսանողների ներհոսքի տեսանկյունից։ Բայց երկու երկրների համագործակցությունը կարող էր ավելի խոր և ընդլայնված տեսք ունենալ՝ բազմաթիվ համատեղ իրագործվող նախագծերի տեսքով։ Մանավանդ Կարմիր ծովի առևտրային ճանապարհին նավերի վրա հարձակումների պարագայում Հնդկաստանի համար առավել կարևորություն է ձեռք բերել դեպի Եվրոպա այլընտրանքային ճանապարհների հնարավորությունների օգտագործումը։ Իսկ այս հարցում Նյու Դելիի շահերի տեսանկյունից առանցքային նշանակություն կարող է ձեռք բերել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը Հնդկաստանից ծովային ճանապարհով հասնում է դեպի Իրան, ապա՝ Իրանից շարունակվում դեպի Հայաստան, Վրաստան ու Եվրոպա։ Խնդիրն այն է, որ այս տարանցիկ ուղու վերաբերյալ անընդհատ քննարկումներ են տեղի ունենում, բայց այն այդպես էլ գործնական տեսք չի ստանում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման Ողբերգական դեպք՝ Երևանում հայտնի գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՌԴ-ում Կանադայում արձանագրվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքումՄահաբեր հրաձգություն Կիևի հյուրանոցներից մեկում. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել. կրակողը ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՍպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով. եղանակը կցրտի Ո՞ր օրերն են դեկտեմբերին համարվելու ոչ աշխատանքային Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք, կրակոցներ՝ Երևանում․ ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի կա Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա վիրավոր Փաշինյանին հաջողվել է զանգել Թարմփին և շնորհարվորել հաղթանակի կապակցությամբ. ինչի՞ մասին է խոսքըՈստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է. մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
Ամենադիտված